Հայրը խաղում է փոքր դստեր հետ՝ վերջինիս ապագա գերեզմանափոսի մեջ…շատերը չեն հասկանում, թե նա ինչու է նման բան անում

Այս հայրը հաճախ է գալիս դստեր ապագա գերեզմանի մոտ և նրա հետ խաղում այստեղ…Բայց ինչի՞ համար…Շատերի համար սա անհասականալի է:

Ֆերմեր Ժան Լինգը չինական փոքր քաղաքից է: Նրա երեխան անբուժելի հիվանդ է, և ծնողներն արդեն կորցրել են հույսը, որ իրենց դուստրը կապաքինվի, այդ իսկ պատճառով որոշել են նրան նախապատրաստել…այս աշխարհից հեռանալուն:

Ֆերմերի աղջիկն ունի արյան հետ կապված լուրջ խնդրներ, որոնք ի հայտ են եկել դեռ 2 ամսական տարիքից: Ժանն ու նրա կինը 2 տարվա ընթացքում ծախսել են ավելի քանի 20 000  դոլար, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի եղել:

Ֆինանսական դժվարություններն այլևս թույլ չեն տալիս Ժանին վճարել դստեր բուժման համար, այդ պատճառով էլ նրանք որոշում են կայացրել այլևս չտանջել փոքրիկին:

Մենք այլևս գումար չունենք: Մենք փակուղու մեջ ենք, — պատմում է երեխայի մայրը:

Հուսահատված լինելով՝ ծնողները որոշեցին երեխային նախապատրաստել մահվան: Հայրը գերեզմանափոս փորեց և սկսեց ամեն օր այնտեղ գնալ դստեր հետ, որ վերջինս չվախենա մահվանից…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: