Կեղծ ընկերոջ նշանները. ինչպես բացահայտել գաղտնի նախանձկոտին

Ամենասարսափելին, երբ ուշ ես հասկանում, որ ընկերդ ընկեր չէ:

Ահա այս նշաններով կարող եք բացահայտել կեղծ ընկերոջը.

  1. Կեղծ ընկերը միայն իր մասին է խոսում: Մեծ ձանձրույթով է լսում, երբ խոսում եք ձեր խնդիրների մասին: Իսկույն շատ կարևոր և անհետաձգելի  գործեր են առաջանում այդ պահին: Նրան հետաքրքիր չեն ձեր կյանքում եղած դժվարությունները:
  2. Կեղծ ընկերը միշտ ահավոր զբաղված է, երբ հարկավոր է նրա օգնությունը: Իսկ ահա ինքը ձեզնից մշտապես խնդրում է օգնություն: Նա չի գնահատում ձեր ժամանակն ու հանգիստը: Նա կարող է զանգել ձեզ առավոտյան ժամը հինգին և պատմել իր խնդիրների մասին: Կամ խնդրել կատարել մի աշխատանք, որպիսի ուրիշին չվճարի դրա դիմաց:
  3. Կեղծ ընկերը ծաղրում է ձեզ ուրիշների ներկայությամբ: Ուրիշների ներկայությամբ քննադատում է: Պատմում է ձեզ տհաճ պատմություններ, ինչը ձեր մասին են ասել: Նա ինքն է լսել դա, բայց չգիտես ինչու, թույլ է տվել, որ խոսեն:
  4. Կեղծ ընկերը արժեզրկում է ձեր հաջողությունները: Կամ պարզապես ուսերն է թափ տալիս, այ քեզ ձեռքբերում: Կամ ասում է, որ այդ հաջողությունը երկարատև չէ:
  5. Կեղծ ընկերը քննադատում է ձեզ ձեր մեջքի հետևում: Ուրիշներին պատմում է ձեր անձնական կյանքի մասին: Իբր պատահաբար պատմում է ձեր գաղտնիքները, որոնցով դուք իր հետ կիսվել էիք:
  6. Կեղծ ընկերն օգտագործում է ձեր ծանոթություններն ու կապերը՝ առանց ձեզ տեղյակ պահելու: Եվ վարկենաբար ընկերանում է ձեր հին ընկերների հետ: Սոցցանցերում ինչ-որ բան է խնդրում կամ իր ծառայություններն է առաջարկում:
  7. Կեղծ ընկերը նախանձկոտ է: Նա միայն խոսքերով է կարողանում աջակցել ձեզ դժվար պահին: Հոգու խորքում նա ուրախանում է ձեր անհաջողություններով: Կամ ասում է, որ ինքը զգուշացնում էր: Իսկ ձեր ուրախության ժամանակ նա թախծոտ և բարկացած է…

Շատ են կեղծ ընկերոջ նշանները

Նա մոռանում է փոքր պարտքերի մասին և չի վերադարձնում գումարը, իբր մոռացել է: Իսկ իր կողմից մատուցած չնչին ծառայության մասին կարող է հայտնել ի լուր աշխարհի: Նա սկսում է սիրախաղ անել ձեր սիրեցյալի հետ…

Հեռու մնացեք կեղծ ընկերոջից: Այդպիսի մարդու հետ վտանգավոր է քայլել կյանքում…

Like this post? Please share to your friends: