Կանգառում տեսա մոտ 7 տարեկան աղջկա, նստած լացում էր, իսկ կանգառում կային մեծահասակներ, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում

Այսօր կնոջս տարա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:

Մոտենում եմ կանգառին, այնտեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ նստարանին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում: Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր: Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտեցել երեխային, որ իմանա, թե ինչ է պատահել:

Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի, թե ինչ է եղել: Աղջիկը շունչ քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել: Պարզվում է, այլ թաղամաս է հասել: Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ: Խնդրեցի նաև ծնողների հեռախոսահամարը, բայց երեխան չգիտեր:

Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում: Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանապարհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երեխային, վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կանգառում:

Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց: Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար: Ինչպե՞ս են ծնողները նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս: Իսկ երկրորդն էլ, ինչը նույնպես սարսափելի է, ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…

Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անուշադրության պատճառով:

Like this post? Please share to your friends: