Խմորեղեն գնեցի և գնացի ամուսնուս սիրուհու տուն․ սկզբում նա այնքան էլ ուրախ չէր․․․

Ասեմ այսպես, ես հստակ գիտեի․ երբ է ամուսինս սկսել ուշադրություն դարձնել, կոնտակտի մեջ մտել և ինձ սկսել դավաճանել։

Ես նրա հետ ապրել եմ 25 տարի, այնպես որ հեշտությամբ կարող եմ հասկանալ նրա տրամադրությունը՝ ընդամենը մի հայացք գցելով դեմքին, հասկանալ, որ նա վիճել է տնօրենի հետ` միայն ձայնը լսելով։ Ես ճանաչում եմ իմ տղամարդուն։

Եկավ ժամանակ, երբ ես հստակ գիտեի, որ ամուսինս սիրուհի ունի։ Ամուսնալուծվելու ցանկություն չունեի․ դա կնշանակեր, որ պիտի փոխեմ իմ ամբողջ կյանքը, իմ սովորությունները, տունը․․․ ամեն ինչ։ Իսկ 45 տարեկանում այդ ամենն անելն այնքան էլ հեշտ չէ։

Որոշեցի գործել․ ի վերջո, ինչու պիտի զիջեմ իմ երջանկությունը որևէ մեկին։ Հետևեցի ամուսնուս, իմացա սիրուհու տան տեղը։ Հաջորդ օրը, երբ ամուսինս աշխատանքի էր, մի տուփ խմորեղեն գնեցի և գնացի այնտեղ։ Թակեցի դւոռը, երբ հարցրեցին, թե ով է, պատասխանեցի․

Անի, բացեք դուռը, Էմման է, Էդգարի կինը, — անունը վաղուց գիտեի, քանի որ տեսել էի նրանց հաղորդագրությունները։

Ինչ ասեմ․ ամուսինս հրաշալի ճաշակ ունի․ սլացիկ կազմվածքով, գեղեցկադեմ, խնամված մի աղջկա տեսա, երևի հազիվ 25 տարեկան լիներ։

Կարո՞ղ եմ առաջ գալ, — հարցրեցի, երբ բացեցին դուռը։

Անին լուռ քայլեց դեպի խոհանոցը, ես էլ նրա հետևից։ Նստեցի, նա մեզ համար սուրճ պատրաստեց և ուշադիր նայեց դեմքիս։

Անի ջան, ես չեմ եկել քեզ հետ վիճելու։ Պարզապես ուզում եմ ասել, որ քեզ առաջվա պես պահես։ Քո պատճառով ամուսինս նյարդայն է դարձել, չի խոսում, չի քնում։ Ես հասկանում եմ, որ նախկինում դուք ուղղակի լավ ժամանակ էիք անցկացնում միասին, իսկ հիմա երևի դու պահանջում ես, որ լրջացնեք ձեր հարաբերությունները, բայց ես լավ եմ ճանաչում իմ ամուսնուն։ Երևի գիտե՞ս, որ մենք քո տարիքի դուստր ունենք, նա մեզ արդեն թոռնիկ է պարգևել։ Ամուսինս շատ է սիրում նրանց, բայց չի ցանկանա այս տարիքում նորից անցնել այն ամենի միջով, ինչով ստիպված են լինում անցնել երիտասարդ ծնողները։ Հավանաբար դու ընտնաիք ես ուզում, բայց իմացիր, որ ամուսինս չի տա քեզ այդ ամենը։ Դուք տարբեր սերունդների մարդիկ եք, կիրքը կանցնի, հետո էլ ընդհանուր ոչինչ չեք ունենա։

Անին ողջ ընթացքում ուշադիր լսում էր ինձ․

Հա, համամիտ եմ։ Ես հիմա էլ եմ տեսնում, որ նա ինձ հետ մի կերպ է գալիս կինո, ակումբներից կտրականապես հրաժարվում է, ուզում է երեկոյան նստել տանը, իսկ ես այդպես չեմ կարող։ Ես մայրիկ չունեմ, չկա մի կին, ումից կարող եմ խորհուրդ խնդրել։ Դուք այնքան իմաստուն եք։ Էդգարի կնոջ հետ մեր հանդիպումն այլ կերպ էի պատկերացնում։ Կարո՞ղ եմ գրկել ձեզ։

Картинки по запросу "Купила печенье к чаю и пошла к любовнице мужа домой, сначала она была не рада"

Մի քանի ժամ զրուցեցինք։ Անին վատ աղջիկ չէ, ուղղակի մոլորվել է, մնացել է առանց կանացի աջակցության։ Ես նրան օգնեցի շատ բան հասկանալ։ Մեր հանդիպումը դրական նոտայով ավարտվեց։

Ամուսինս այդպես էլ չիմացավ, որ մենք հանդիպել ենք։ Մի քանի օր անց հասկացա, որ նրանք բաժանվել են։ Դեռ դավաճանությունների նշաններ չկան, իսկ եթե լինեն էլ, ոչինչ, մեր խանութում դեռ շատ խմորեղեն կա, ևս մի երիտասարդ աղջկա ճիշտ ճանապարհին կկանգնեցնեմ։

Картинки по запросу "խմորեղեն խանութ"

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: