Ինչ են վաճառում աղի փոխարեն… Պարտադիր կարդացեք դրա բաղադրությունը գնելուց առաջ…

Հավանաբար հաճախ եք լսել նմանատիպ արտահայտություններ.

-Խորհրդային դարաշրջանում ամեն ինչ լավն էր. օդը մաքուր էր, մարդիկ՝ բարի, մթերքը՝ բնական:

Գուցե որոշ առումով նրանք իրավացի են: Օրեր առաջ խանութում հանդիպեցի հարևանուհուս. նա կանգնած, աղի բաղադրությունն էր կարդում: Երբ հետաքրքրվեցի, թե ինչին է դա պետք, նա զարմացավ: Ասաց, որ հիմա անգամ աղը բնական չէ: Պետք է անպայման իմանալ, թե ինչ կա դրա բաղադրության մեջ:

Ցավոք, այսօր դժվար է խանութից որևէ մթերք գնելն ու հանգիստ օգտագործելը:

Ինչպիսին պիտի լինի աղը

Եթե հիշում եք, նախկինոմ աղն ուներ մոխրագույն երանգ: Խոշոր բյորեղիկները հաճախ վերածվում էին մեծ քարի, որին պետք էր ուժեղ հարվածել որևէ ծանր առարկայով, որ մանրանար:

Հիմա խանութներում վաճառվող աղը անթերի է. և դրա կոնսիստենցիան, և գույնը: Այն երբեք չի քարանում, ձյունաճերմակ է:

Որպեսզի իմանաք, արդյոք աղն անվտանգ է թե ոչ, կարդացեք բաղադրությունը: Որոշ արտադ8ողներ բացի նատրիումի քլորիդից, այսինքն՝ աղից, ավելացնում են նաև  Е535 և Е536: Ինչ է սա և ինչու են այն ավելացնում մթերքին:

  • Е535՝ նատրիումի ֆերոցիանիդ է, որը պատկանում է կայունացուցիչների խմբին: Սա ավելացնում են աղին, որպեսզի այն չքարանա, մի մեծ գնդի չվերածվի, լինի սպիտակ: Սակայն Е535-ը պարունակում է այնպիսի միացություններ, որոնք մեծ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին:
  • Е536՝ կալիումի ֆերոցիանիդ է, և սա նույնպես կայունացուցիչ է: Е536-ը նախատեսված է աղը փուխր վիճակում պահելու համար: Այս նյութը առաջացնում է մաշկային, լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրներ, և ոչ միայն:

Այնպես որ աղ գնելիս ուշադիր զննեք դրա բաղադրությունը: Անգամ ջրի պիտակի վրա գրվածը կարդալն ավելորդ չէր լինի…

Like this post? Please share to your friends: