Իմ սիրո պատմությունը. ինչպես ես սիրահարվեցի թուրքի

Ես 18 տարեկան էի, երբ առաջին անգամ մեկնեցի Թուրքիա: Մենք ընտանիքով գնացել էինք հանգստանալու: Դրանք իմ կյանքի ամենաանմոռաց և տպավորիչ օրերն էին:

Похожее изображение

Անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ այդ երկիրը: Չնայած ազգային պատկանելիությանը՝ շատ հյուրընկալ, կենսուրախ մարդիկ են այնտեղ ապրում: Ես  ընկերացա մի խումբ ռեժիսյոր ուսանողների հետ, ովքեր այնտեղ պրակտիկա էին անցնում: Նրանց հետ շփվում էինք ռուսերենով: Ուսանողների հետ գնում էի տարբեր միջոցառումների, զվարճանում, և թաքուն նախանձում նրանց ապրելակերպին:

Նրանց թիմի ամենահանգիստ և համեստ երիտասարդի անունը Ալի էր: Բոլորը խենթանում էին նրա համար: Բոլորը: Նա այնքան բարի և հարգալից էր, որ անհնար էր չնկատել դա:

Ալին սիրում էր երեխաներին և աշխատում մանկական ակումբում: Երեխաների հանդեպ սերը փոխադարձ էր:

Մի օր ես նկատեցի, որ նա ինձ մի քիչ ուրիշ աչքով է նայում: Այդ հայացքը երբեք չեմ մոռանա…

Մեր հանգիստն ավարտվեց և մենք տուն վերադարձանք: Հետո սկսվեց մեր առօրյա կյանքը, դասեր, աշխատանք, տան հոգսեր…Ալիի մասին այլևս չէի հիշում:

5 տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, տուրիստական գործակալությունում աշխատանքի տեղավորվեցի և ինձ բախտ վիճակվեց մեկնել Թուրքիա՝ գործուղման: Հյուրանոցում զգացի, որ ինչ-որ մեկն ուշադիր ինձ է նայում: Դա Ալին էր: 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք: Սիրտս այնքան արագ էր զարկում…

Պարզվեց, որ նա այդ հյուրանոցի մենեջերն է: Նա ինձ մի անգամից ճանաչել էր: Մոտեցավ, բարևեց, և այդ պահից ամեն ինչ սկսվեց: Գործուղմանս ընթացքում ամեն օր հանդիպում էինք, բայց հետո ստիպված եղա տուն վերադառնալ: 1 տարի անց նա ինքը եկավ ինձ տեսնելու, իսկ այդ ամբողջ ընթացքում շփվում էինք համացանցով:

Ես այնքան ուրախ էի… Մի օր էլ երեկոյան զբոսնելիս Ալին նայեց աչքերիս մեջ և հարցրեց.

Անի, կամուսնանաս ինձ հետ:

Ես նման բան չէի սպասում…Չգիտեմ ինչպես նկարագրեմ զգացմունքներս, որ ապրեցի այդ պահին: Բնականաբար, համաձայնվեցի և ամուր գրկեցի նրան:

Հայրս ու մայրս դեմ էին: 

Արգելում եմ հանդիպել նրա հետ…-հենց սա լսեցի հորիցս, երբ պատմեցի Ալիի մասին:

Ես ուղղակի փախա տանից… Ալիի ձեռքից բռնած… երբ հասա Թուրքիա՝ սիրելիիս տուն, զանգեցի ծնողներիս, իսկ նրանք ասացին, որ իրենց մասին կարող եմ մոռանալ…

Похожее изображение

Ալիի ծնողներն ինձ հարազատ դարձան: Արդեն մի քանի տարի համերաշխ ապրում ենք մի տան մեջ, մեծացնում ենք մեր դստերը:

Կարոտում եմ ծնողներիս, բայց նրանք իսկապես ջնջել են ինձ իրենց կյանքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: