Թռիչքից առաջ մայրը բոլոր ուղևորներին 200 փաթեթ կոնֆետ նվիրեց՝ իր 4 ամյա որդու անունից

Սեուլ — Սան Ֆրանցիսկո թռիչքն է, ողևորները զբաղեցնում են իրենց տեղերը: Ճանապարհը երկար է, մոտ 10 ժամ: Հանկարծ իր տեղից վեր է կենում երիտասարդ կին՝ նորածին երեխայի գրկած, և սկսում է շրջել սրահում: Նա բոլոր ուղևորներին փոքրիկ փաթեթ է նվիրում:

Այս դեպքի մասին Ֆեյսբուքում պատմել են մի քանի օգտատերեր: Երիտասարդ մայրիկը ոչինչ չէր ասում, նա ուղղակի բաժանում էր միանման փաթեթներ:

Տոպրակի մեջ կոնֆետներ էին, ականջախցաններ և փոքր երկտող.

Ահա դրա թարգմանությունը.

-Ողջույն, իմ անունը Ջունվո է և ես արդեն 4 ամսական եմ: Բայց ես առաջին անգամ եմ նստում ինքնաթիռ և ինքս էլ չգիտեմ, թե ամեն ինչ ինչպես կանցնի: Եթե սկսեմ արտասվել կամ աղմկել, դա հատուկ չեմ անի: Ինձ հետ մայրիկս ու տատիկս են, կփորձեմ ինձ հանգիստ պահել: Բայց եթե աղմուկը խանգարի ձեզ, վերցրեք ականջախցանը և կոնֆետը: Ներեցեք և բարի թռիչք ձեզ:

Սակայն ամբողջ թռիչքի ընթացքում Ջունվոն ոչ մի անգամ չարտասվեց: Ուղևորների համար շատ հաճելի էր նման վերաբերմունքը, քանի որ քչերն են անհանգստանում ուրիշ մարդկանց մասին:

Like this post? Please share to your friends: