Երիտասարդն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն էր անում….մի քանի րոպե անց նա այլևս ողջ չէր

Ջոնաթան Բրյուսին գտան Բահամներում…Նրա սիրելին՝ Աննան, համացանցում պատմել է Ջոնաթանի վերջին խոսքերի մասին:

Սիրահարներն ու երիտասարդի ծնողները միասին մեկնել էին հանգստի: Մի օր երեկոյան Ջոնաթանն ուղղակի…խնդրեց նրա ձեռքը…

Մենք միշտ գիտեինք, որ պիտի ամուսնանանք: Անպայման: Դա լուծված հարց էր՝ մեր հանդիպման գրեթե առաջին օրվանից: 

Երբ զույգը գնաց ծովի մոտ, Ջոնաթանը պատահաբար ընկավ ժայռից, և ծովի ալիքները նրան քշեցին տարան: Երիտասարդի եղբայրը փորձեց նրան փրկել, սակայն հայտնվեց հիվանդանոցում՝ կոտրված կողոսկրերով:

Մահանալուց առաջ նա ինձ ամուսնության առաջարկություն արեց կղզու ամենառոմանտիկ հատվածում, ժայռերի վրա, — պատմում է աղջիկը:

Ջոնաթանի հետ կատարված ողբերգական դեպքից հետո տեղի իշխանություններն այդ վայրում փոքր կամուրջ տեղադրեցին:

Like this post? Please share to your friends: