Երիտասարդը ոչ մի կերպ չէր կարողանում ծանոթանալ մի աղջկա հետ, ով դուր կգար ապագա սկեսուրին․․․պատմությանն ավարտն անսպասելի է

Հայկն արդեն բավականին մեծ էր տարիքով, սակայն շարունակում էր միայնակ մնալ։

Մի օր ընկերը հարցրեց․

-Ինչու՞ չես ամուսնանում։ Չե՞ս կարողանում գտնել նրան, ով քեզ համար լավ կին կլինի։

-Իրականում ես շատ կանանց եմ հանդիպել, ում հետ ցանկացել եմ ամուսնանալ, սակայն երբ նրանց բերել եմ տուն, որպիսի ծանոթացնեմ ծնողներիս հետ, նրանք դուր չեն եկել մորս․․․

Ընկերը մի պահ մտածեց և հրաշալի միտք առաջարկեց․

-Իսկ դու պարզապես գտիր մի աղջկա, ով նման կլինի մայրիկիդ։

Картинки по запросу Мужчина никак не мог найти девушку, которая понравилась бы его матери

Մի քանի ամիս անց ընկերները կրկին հանդիպեցին․

-Դե ինչ, ունե՞ս արդեն հարսնացու, ով դուր է եկել մորդ։

-Այո, ես գտել եմ մի անթերի աղջկա, ով շատ է դուր եկել մորս, քանի որ իրար նման են։ Սակայն կա մի խնդիր։

-Ի՞նչ խնդիր։

-Նա դուր չեկավ հորս․․․

 

Like this post? Please share to your friends: