Երեկ ավտոբուսում այնքան ցավալի դեպքի ականատես եղա…խնդրում եմ, մի արեք այդպես…

Այսօր ցերեկվա ժամին գնում էի ընկերուհուս տուն: Ավտոբուսը լիքը չէր, բայց նստելու տեղեր չկային: Ձանձրույթից սկսեցի ուսումնասիրել բոլոր ուղևորներին: Աչքս ընկավ մոր գրկում նստած մոտ 5 ամյա տղայի: Երեխան անդադար պտտվում էր, իջնում և նստում, մատով ինչ-որ բան ցույց տալիս, պատմում: Հանկարծ մայրը այնպես կոպիտ իջեցրեց տղայի ձեռքը և բարկացած հայացքով նայելով նրան՝ օձի պես թշալով ասաց.

-Սսս…ի՞նչ ես ուզում…արդեն զզվացրեցիր:

Картинки по запросу ребенок в автобусе

Երեխան քարացած նայում էր նրան: Մի քանի րոպե անց ամեն ինչ նույն կերպ շարունակվեց: Դե երեխա է, բնական է, որ չի կարող ժամերով անշարժ նստել: Երբ տղան նորից իջավ գրկից, մայրը այնպես սեղմեց ձեռքը, որ ինձ թվաց, թե ինձ էլ ցավաց: Մայրը ասաց, որ արդեն հոգնել է նրանից, մտածում է, թե ում տա նրան:

Ես մտքումս անիծում էի այդ մորը: Մի՞թե կարելի է երեխային դաստիրակելու համար նման բան ասել…ՈՉ…

Երեխան հանդարտվեց: Ուղղակի սառը հայացքով նայում էր դիմացի նստարանին: Ես այնքան խորն էի շնչում, այդ մորը կտրո-կտոր անելու ցանկություն ունեի, իսկ նա այնպես հանգիստ էր նայում պատուհանից, կարծես ոչ մի բան չէր եղել:

Картинки по запросу ребенок в автобусе

Նրանց կողքին կանգնած տարեց մարդ կար: Նա գրպանից մի կնոֆետ հանեց և թեթև թափահարեց, որ երխան ուշադրություն դարձնի և վերցնի: Տղան վերցրեց կոնֆետը, բայց մեխանիկորեն, չժպտաց նույնիսկ, ինչպես բոլոր երեխաներն են անում: Տարեց մարդը մյուս գրպանից ևս մի կնոֆետ հանեց և դրեց երեխայի ձեռքի մեջ:

Դրանից հետո եղավ մի բան, ինչի մասին հիշելով՝ մինչև հիմա արտասվում եմ: Երբեք չեմ մոռանա երեխայի արցունքոտ աչքերը, երբ նա տխուր հայացքով նայեց մորը, մատիկով դիպչեց նրա ձեռքին, իսկ ի պատասխան դրա՝ մայրը կտրուկ քաշեց ձեռքը, կարծես այրվեց: Իսկ երբ տեսավ, որ տղան իրեն կոնֆետ է տալիս, ուղղակի զարմացած հայացքով նայեց որդուն:

Որդին կնոֆետը արագ դրեց մոր ձեռքի մեջ, գլուխը դրեց ծնկներին և ամուր գրկեց նրան: Երբեք չեմ մոռանա այդ պահը…Մայրը գրկեց որդուն, կոնֆետը դրեց բերանը, իսկ մյուսն էլ բացեց տվեց երեխային…

Եվ այդ ժամանակ կրկին համոզվեցի, որ երեխաները հաճախ ավելի իմաստուն են, քան մենք: Փոքր երեխան իր բարությամբ մորը՝ տարիքով գիտակից կնոջ,  ստիպեց զղջալ …

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: