Ես 45 տարեկան եմ, և ես հղի եմ…չգիտեմ, թե ինչպես վարվել

Իմ անունը Մարինե է: Ես 45 տարեկան եմ: Արդեն 5 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ: Մենք ունենք 2 հիանալի երեխա՝ տղա և աղջիկ:

Որդիս առանձին է ապրում՝ իր սիրելիի հետ, իսկ աղջիկս ամուսնացել է: Ես հիմնականում մենակ եմ լինում: Իհարկե, երեխաներս գալիս են ինձ այցելության, բայց դա բավարար չէ, որ ինձ միայնակ չզգամ:

Ես մի տղամարդու հետ եմ ծանոթացա, սկսեցինք հանդիպել: Իսկ վերջերս էլ իմացա, որ հղի եմ: Սակայն արդեն մոտ մեկ ամիս մենք այլևս չենք հանդիպում: Չեմ կարծում, որ երեխան նրան պետք է:

Չգիտեմ նույնիսկ, ինչպես վարվել: Ունենալ երեխային թե՞ ոչ: Մի կողմից գիտակցում եմ, որ այս տարիքում երեխա ունենալը շատ լուրջ գործ է: Երեխան կարող է հիվանդ ծնվել, կամ գուցե ես չդիմանամ ծննդաբերության ժամանակ: Բայց մյուս կողմից էլ, ես այնքան միայնակ եմ, ցանկանում եմ կրկին մայրանալ և կյանքս նոր իմաստով և գեղեցիկ պահերով լցնել:

Երկար մտորումներից հետո զանգեցի դստերս, պատմեցի ամեն ինչ և խորհուրդ հարցրեցի: Աղջիկ խորհորդ տվեց ազատվել երեխայից: Ես հասկանում եմ, որ նա իրավացի …երևի հենց այդպես էլ անեմ:

Ներիր ինձ, փոքրիկս…

Like this post? Please share to your friends: