Ես մորս միակ որդին էի․․․ նա մեծ տարիքում էր ամուսնացել, իսկ բժիշկներն արգելել էին երեխա ունենալ․․․ մայրս չլսեց նրանց

Մայրս մեծ տարիքում է ամուսնացել։ Չնայած բժիշկների արգելքին՝ մայրս որոշեց երեխա ունենալ։ Նա բժիշկի մոտ գնաց միայն այն ժամանակ, երբ հիղությունն արդեն 6 ամսական էր։

Ես ցանկալի ու երկար սպասված երեխա էի․ տատիկս, պապիկս, հայրս և նույնսկ խորթ քույրս պաշտում էին ինձ, իսկ մորս մասին խոսք չկա․ նա ապրում էր ինձանով։

Մայրս շուտ սկսեց աշխատել, և նախքան աշխատանքի գնալը ինձ պիտի տաներ մանկապարտեզ։ Մայրս ինձ տրամվայով տանում էր մանկապարտեզ, հետո վազում կանգառ և ավտոբուսով հասնում գործի։ Սակայն մի քանի ուշացումներից հետո տնօերնը զգուշացրեց մորս, որ կազատի աշխատանքից։

Մեր ընտանիքը շատ համեստ պայմաններում էր ապրում, հորս աշխատավարձը չէր բավականացնի, և մայրս ստիպված եղավ գնալ ծայրահեղ քայլի։ Նա ինձ՝ 3 տարեկան փոքրիկին, իջեցնում էր տրամվայից՝ հույս փայփայելով, որ ինքնուրույն կհասնեմ տրամվայից մինչ մանկապարտեզի մուտքը։

 

Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց առաջին անգամից, չնայած, որ այդ վայրկյանները մորս կյանքում ամենաերկար ու սարսափելի պահերն էին։ Նա վազվզում էր կիսադատարկ տրամվայի մեջ, որ տեսներ, մտա ես մանկապարտեզ թե ոչ։  Որոշ ժամանակ անց մայրս նկատեց, որ տրամվայը կանգառից դանդաղ է շարժվում և թափ է հավաքում միայն այն ժամանակ, երբ ես ներս եմ մտնում։ Այդպես շարունակվեց 3 տարի։ Մայրս չէր կարողանում, չէր էլ ուզում գտնել այդ տարօրինակ օրինաչափության բացատրությունը։ Կարևորն այն է, որ նրա սիրտը հանգիստ էր ինձ համար։

 

Ամեն ինչ պարզ դարձավ մի քանի տարի անց, երբ ես սկսեցի դպրոց հաճախել։ Ես ու մայրս գնում էինք նրա աշխատավայրը, երբ մեզ մի կին մոտեցավ․

Որքան ես մեծացել։ Հիշու՞մ ես, ինչպես էինք ես ու մայրս քեզ մանկապարտեզ ճանապարհում։

 

Պարզվեց, որ վագոնավար կինը նկատել էր, որ մայրս իջեցնում է ինձ և հատուկ էր դանդաղ վարում։ Մինչև հիմա սիրտս ջերմանում է և աչքերս ակամա լցվում են արցունքներով, երբ հիշում եմ այդ կնոջը։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: