Եթե կորցրել եք մատանի, ականջօղ, ժամացույց կամ շղթա… դա այնքան էլ լավ նշան չէ… ահա թե ինչի մասին է վկայում դա

Բոլորս էլ երբեմն կորցնում ենք որոշակի իրեր: Կորցրած իրը մեզ համար թանկ է լինում, հատկապես եթե այն նվեր ենք ստացել կամ դրա հետ կապված են հիշողություններ:

Սիրելի իրի կորուստը այնքան էլ հաճելի չէ: Գոյություն ունեն նշաններ և սովորույթներ՝ կապված իրերի կորստի հետ, որոնք իրենց մեջ կրում են որոշակի իմաստ:

Մատանի կորցնել

Մատանի կորցնելն այնքան էլ լավ նշան չէ: Այն խորհրդանշում է բաժանում այն մարդուց, ով նվիրել է մատանին: Եթե մատանին ինքներդ եք գնել, դա ևս ոչ մի լավ բան չի նշանակում, հատկապես եթե զարդը ոսկե էր կամ արծաթե: Այդ դեպքում մատանու հետ կորցրել եք ձեր էներգիայի մի մասը: Չնայած, որոշ դեպքերում դա կարող է օգտակար լինել, եթե վերջին շրջանում ձեզ հետապնդում էին անհաջողությունները. դրանք կլքեն ձեզ կորցրած մատանու հետ միասին:

Ականջօղ կորցնել

Կապ ունի, թե կոնկրետ ով է կորցրել ականջօղ: Եթե դա արել է չամուսնացած կին, նշանակում է, որ նա շուտով կհանդիպի իր երկորդ կեսին: Եթե կորցրել է արդեն սիրային հարաբերություններ ունեցող կին, ուրեմն նրան սպասվում է ամուսնություն: Իսկ ահա եթե ամուսնացած կին է կորցրել, թող նա պատրաստ լինի լուրջ փոփոխությունների:

Ժամացույց կորցնել

Ժամացույցների հետ կապված շատ նշաններ ու սնահավատություններ գոյություն ունեն: Եթե կորցրել եք այդ զարդը, ուրեմն շուտով գործերը կսկսեն տեղում դոփել : Ժամացույցի կորուստը, ցավոք, նշանակում է, որ ձեզ համար ամեն ինչ կանգ է առել, սակայն դա ժամանակավոր երևույթ է:

Շղթա կորցնել

Շղթա կորցնելը վատ նշան է, վկայում է հաջողության կորստի մասին: Սակայն ինչպես և մատանու դեպքում, տվյալ սնահավատությունը կարող է նաև օգտակար լինել: Եթե անհաջողությունը քայլում էր ձեր հետքերով, ուրեմն այն կարող է անհետանալ շղթայի հետ:

Պետք է մատծել մեր կյանքում սովորական իրերի նշանակության մասին: Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր առարկա ունի իր հոգին, էներգետիկան: Սովորեք կարդալ ճակատագրի հուշումները և կկարողանաք կանխագուշակել իրադարձությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: