Դեպք երթուղայինում… «դե որ փակված լիներ, չէր ասի»…

Այն, որ երթուղայինների վարորդները միշտ չէ, որ բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում ուղևորների նկատմամբ, տեսանելի է քաղաքային տրանսպորտից բոլոր օգտվողների համար։

Վարորդների և ուղևորների միջև վեճերը շատ են ու բազմաբնույթ՝ սկսած խցկված երթուղայինում «մի քիչ առաջացեք, թող մարդիկ բարձրանան», «մանր տո՛ւր»-ից, վերջացրած «դուռը կամաց փակե՛ք»-ով։

59 համարի երթուղին սպասարկող գազելներից մեկի վարորդին այս երթուղուց հաճախ օգտվողներից շատերը գիտեն։ Վերը նշված «մունաթ»-ներին նրա մոտ ավելացել է «դուռը փակե՛ք»-ը, քանի որ պարզվում է նրա վարած մեքենայի դուռը փակվելու խնդիր ունի։

Այսօր նույն վարորդի հետ նմանատիպ դեպք տեղի ունեցավ։ Ամեն անգամ դուռը փակելուց հետո վարորդը պարտադիր ասում էր «դուռը փակե՛ք» ու երբ ուղևորները զարմանքով հարցնում են՝ ինչո՞ւ չի փակվել, «մունաթ»-ով պատասխանում էր՝ «դե որ փակված լիներ, չէր ասի»։

Картинки по запросу "59 երթուղային""

Զավեշտալին այն էր, որ վարորդը չէր խորշում ու ամեն մեկին անվանական ու անձնավորված էր դիմում։ Օրինակ երբ տարեց կնոջ մոտ միայն երկրորդ փորձից հետո ստացվեց դուռը փակել, «հերոս վարորդը» կնոջը հարցրեց՝ «ուժասպա՞ռ ես եղել, շա՞տ ես գործ արել, թոռների՞դ շատ ես գրկել», իսկ երբ երիտասարդ աղջիկը չկարողացավ դուռը փակել նույն տոնայնությամբ ու դեմքի ջղային արտահայտությամբ ասաց՝ «հաց չե՞ս կերել», այ երբ տղամարդը չկարողացավ դուռը փակել, պարզվեց վարորդի աչքերով խեղճին էսօր տանը վատ էին կերակրել. «ընգեր փլավ ես կերել, նորմալ փակի դուռը»։

Հիրավի ուրախ է կյանքը, երբ շփվում ես վարորդների հետ։ Երթուղայինի վարորդները Երեւանի ուրույն կոլորիտի մի մասն են կազմում։ Իհարկե, այս կոլորիտը որեւէ կերպ չի տուժի, եթե մի օր քաղաքային իշխանությունները որոշեն լուծել տրանսպորտի խնդիրը։ Իսկ քանի դեռ տրանսպորտի խնդիրը չի լուծվել, մնում է սփոփվել եւ ուրախանալ նման կոլորիտային զրույցներից։

Աղբյուր՝ armdaily.am

Like this post? Please share to your friends: