Բրավո տատիկին, 10։0․․․ ահա թե ինչպես են լուծում խնդիրները․․․ տատիկին զանգեցին ու ասացին, որ թոռը վթարի է ենթարկվել, գումար է պետք

Տիկին Մարին առավոտյան 10-ին հեռախոսազանգ ստացավ։ Նա մի կողմ դրեց գործելը և պատասխանեց։

ՁԵր թոռը քիչ առաջ լուրջ ավտովթարի է ենթարկվել, մեղավորը ինքն է,-արագ բացատրում էր անծանոթը,- վնասվել է թանկարժեք մեքենա, կան զոհեր, հիմա նրան ազատազարկում է սպառնում․․․ Բանտից խուսափելու համար թոռդ պիտի վճարի․․․Պիտի օգնես նրան։

-Ինչքա՞ն գումար է պետք։

-100 000,-վստահ ձայնով ասացին հեռախոսալարի մյուս կողմից,-պատրաստեք փողերը, հիմա ձեզ մոտ կգա մեր մարդկանցից մեկը։ Այս զանգի մասին ոչ մեկի չասեք, թե չէ թոռդ հաստատ փակի տակ կհայտնվի։

Ее внук вляпался в серьезные проблемы. Вот как бабуля разрулила ...

Բայց տանը չկա այդքան գումար,-վախեցած պատասխանեց տիկին Մարին, — պիտի գնամ բանկ, իսկ դա քաղաքի մյուս կողմում է։

-Դուրս եկեք, շենքին կապույտ մեքենա կմոտենա, ձեզ կտանեն, ուր որ պետք է։ Եվ հիշեք, ոչ մեկին ոչ մի խոսք։ Դա ձեր թոռան շահերից է բխում։

Ամբողջ քաղաքն անցնելուց ու բանկի մոտ կանգնելուց հետո, վարորդը մատը սեղմեց շուրթերին՝ իբր լռելու նշան ցույց տվեց։ Տիկին Մարին նույն ժեստով պատասխանեց։ Մտավ բանկ ու հետ եկավ միայն կես ժամից, և խորը շունչ քաշելով՝ ասաց․

Քարտիս պին-կոդն եմ մոռացել։ Պիտի գնանք ամառանոց։ Այնտեղ տետրիս մեջ է գրված։

Ամառանոցը քաղացքից 30կմ հեռու էր, որտեղից տիկին Մարին դուրս եկավ երկու մեծ ծանր տոպրակներով՝ մեջը կարտոֆիլ լցրած։

-Դիր բեռնախցիկը ու գնացինք։

-Բա՞նկ։

Տուն։ Հո կարտոֆիլը հետներս բանկ չենք տանելու։ Տղաս, ճանապարհին խանութի մոտ կանգնիր, հաց ու կաթ պիտի գնենք։

Վարորդը բարկացավ, բայց ոչինչ չասաց։ Արդեն մի քանի ժամ անցել էր, իսկ տիկին Մարին այքան հանգիստ էր։

-Նստելու փոխարեն կարող էիր օգնել տատիկին, կարտոֆիլը բարձրացրու չորրորդ հարկ։

Այնտեղ երիտասարդին արդեն սպասում էր ոստիկանությունը։

-Իսկ թո՞ռը․․․-շփոթված ասաց ձերբակալվածը։

-Ոչ մի թոռ էլ չունեմ,-հանգիստ պատասխանեց խարդախության չկայացած զոհը,-ինչպես և չկար ոչ մի ավտովթար։ Ես միանգամից բացահայտեցի ձեր սուտը։

-Իսկ ինչի՞ համար բան կգանցինք։

-Որ վարկերս ու կոմունալներս վճարեմ։

-Իսկ ամառանո՞ց։

Որ տուն կարտոֆիլ ու սոխ բերեմ,-բացատրեց տիկին Մարին,-գնա՛, գնա՛։ Ես քեզ համար թաշկինակով տատիկ չեն, այլ ոստիկանության նախկին մայոր։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: