Բժիշկները պահանջում էին ազատվել երեխայից, սակայն կինը հրաժարվեց. Ահա թե ինչ եղավ 6 տարի անց…

Սամանթա Վենը երազում էր երեխաներ ունենալու մասին: Մայրանալը նրա գերագույն ցանկությունն էր: Կինն անսահման երջանիկ էր, երբ իմացավ, որ հղի է: Այդ նորությունն իրեն անհայտ և նոր աշխարհում ապրելու հույսեր տվեց: Ամեն ինչ գերազանց էր մինչ այն պահը, երբ բժիշկն ասաց, որ անհրաժեշտ է աբորտ անել:

Այդ ժամանակ կինը հղիության 7-րդ շաբաթում էր գտնվում: Նա իմացավ, որ կա առողջության համար մեծ վտանգի ռիսկ, և աշխարհը կարծես շուռ եկավ:

ՈւՁՀ հետազոտման ժամանակ ասացին, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ազատվել երեխայից, քանի դեռ անդառնալի հետևանքներ չեն եղել: Սակայն Սամանթան հույսը չկորցրեց և ասաց, որ դեռ չի ուզում նման քայլի գնալ:

Մի քանի շաբաթ անց հերթական ստուգման ժամանակ կինն ուրախալի նորություն իմացավ: Նա սպասում էր զույգ երեխաների, որոնք նորմալ զարգանում էին:

-Ոչ, զույգեր չեն, դուք եռյակ եք ունենալու,-լսեցին ամուսինները որոշ ժամանակ անց:

-Ամեն ստուգման ժամանակ ես սպասում էի, թե ինչ կասի հերթական բժիշկը: Գուցե մենք 4, 6 կամ 10 երեխաների ենք սպասում,-հիշում է երջանիկ մայրիկը:

Սամանթայի մտքերն իրականացան: Նրան ասացին, որ միանշանակ 4 երեխա է ունենալու: Սակայն կային նաև վատ նորություններ: Քիչ տեղի պատճառով երեխաների համար դժվար էր զարգանալը, և բժիշկներն առաջարկեցին հեռացնել երկու երեխաներին, որպիսի մյուս երկուսը լիարժեք առողջ ծնվեն:

Սամանթան չէր էլ ցանկանում լսել դրա մասին: Նա վճռական էր տրամադրված և որոշել էր ունենալ փոքրիկներին՝ չնայած ոչ մի դժվարության:

2010-ի հոկտեմբերի 21-ին ծնվեցին 4 հրաշալի երեխաները: Օդրին, Էմման, Նատալին և Իզաբելը շատ թույլ էին և դեռ երկար ժամանակ մնացին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մինչ հայտնվեցին տանը:

Այս պատմությունը կրկին ապացուցում է այն, ոչ մայրական սիրտը բոլորից լավ գիտի:

Like this post? Please share to your friends: