Բազմազավակ մայրը շատ էր կոմպլեքսավորվում իր մարմնի պատճառով…սակայն երբ լսեց ամուսնու խոսակցությունը…

Շարնին միշտ առողջ ապրելակերպ է վարել: Իր բլոգում նա խորհուրդներ էր տալիս՝ ճիշտ սնվելու և սպորտի վերաբերյալ: Հետո նա հանդիպեց մի տղամարդու, ամուսնացավ և երեխա ունեցավ: 10 տարում Շարնին 6 երեխա ունեցավ: Կինը թողեց իր բլոգը և իրեն ամբողջությամբ նվիրեց երեխաների խնամքին:

Բնականաբար, 6 հղիություններն անհետ չանցան: Նրանք կնոջ մարմնի վրա խորը զոլեր և կախված մաշկ թողեցին: Դա շատ ազդեց Շարնիի ինքնավստահության վրա, նա դադարեց նույնիսկ լողազգեստ կրել:

Կինը շատ կոմպլեքսներ ուներ, և հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ ամենը, եթե նա չլսեր ամուսնու և նրա ընկերների խոսակցությունը:

Տղամարդիկ քննարկում էին, թե ինչպես են փոխվել իրենց կանայք հղիությունից հետո: Ոմանք դժգոհ էին կնոջ ավելորդ քաշից, ոմանք էլ՝ փոխված մարմնից: Սակայն Շարնիի ամուսնու խոսքերն անակնկալի բերեցին և ընկերներին, և կնոջը: Նա ասաց, որ չէր փոխի իր 6 երեխաներին կնոջ հարթ մաշկի հետ: Յուլիյն ասաց, որ հիշում է, թե ինչ դժվարությամբ է կինը կրել և ծննդաբերել երեխաներին, և շարունակում է սիրել կնոջը՝ նրա բոլոր թերություններով հանդերձ:

Այդ խոսքերը ոգեշնչեցին Շարնիին: Նա կրկին սկսեց սպորտով զբաղվել: Անհետացան նրա կոմպլքեսները: Այժմ նա կրկին վարում է իր բլոգը և օգնում է իր նման այլ կանանց:

Like this post? Please share to your friends: