Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համար

Խոյ. Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական կազդեն ձեր տրամադրության վրա: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Ցուլ. Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար: Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Մարտի 24-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ օրը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար – Ամենաթարմ նորությունները

Երկվորյակ. Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք կարողանում եք պրոֆեսիոնալ խնդիրների լուծել, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ:

Խեցգետին. Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր <կեսին> գտնելու հույսը: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես: Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ:

Առյուծ. Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք: Շեշտը դրեք իմպրովիզների, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել բոլոր ավանդույթներին:

Կույս. Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե խոսել այն ամենից, ինչը ձեր մտքում է:

Օրվա ընթացքում վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ «տեղում կդոփեք» ու կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը, ում դուք զերծ կպահեք արկածախնդրություններից:

Կշեռք. Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Կարիճ. Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և պլանները իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ` լուրջ առիթներով: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները:

Աղեղնավոր. Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա:

Այծեղջյուր. Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց’ դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Աստղագուշակ հոկտեմբերի 4-ի համար – Showbiz.am

Ջրհոս. Մտերիմների հետ պահերով դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել, ինչը միգուցեև հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և արդյունքում` վիճաբանության: Այս առումով ձգտեք ճկունություն ցուցաբերել, հատկապես երբ գործ կունենաք ավագ սերնդի ազգականների հետ: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու:

Ձկներ. Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը: Դուք զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:

Like this post? Please share to your friends: