Այս երեխայի սիրտը բաբախում է մարմնից դուրս. նա մահացու վտանգի է ենթարկված ծնված օրվանից

Վիրսավիա Բորունի մոտ առկա է Պենտադա Կանտրելլայի սինդրոմի ամենաբարդ ձևը. աղջկա սիրտը դուրս է մղված կրծքավանդակի սահմաններից: Աշխարհի բոլոր վտանգներից սիրտը պաշտպանված է միայն բարակ մաշկով:

Ամբողջ բժշկության պատմության մեջ նման հիվանդության զարգացման ընդամենը 90 դեպք է ֆիքսված:

Վիրսավիայի փոքր սրտիկի զարկը կարելի է տեսնել անզեն աչքով: Ցանկացած տրավմա կարող է դառնալ վերջինը: Մահացու…

Երբ աղջիկը նոր էր ծնվել, բժիշկներն ասում էին, որ նա երկար չի ապրի, քանի որ նման դիագնոզ ունեցող երեխաները կամ մահացած են ծնվում, կամ էլ ընդամենը մի քանի օր են ապրում:

Սակայն ի հեճուկս բժիշկների ենթադրությունների՝ աղջիկը ողջ է: Նա համեմատաբար ադապտացված է սովորական ապրելակերպին: Սիրում է երգել, արվեստի խմբակ է հաճախում, նկարում է…Ինչպես և բոլոր երեխաները, Վիրսավիան նույնպես սիրում է խաղալ, վազել, պարել: Բայց նա կրում է բացառապես փափուկ հագուստ և ձեռքերով կարծես պաշտպանում է սիրտը:

Աղջիկն իր մոր հետ ապրում է Մայամիից մի քիչ հեռու: Տաք օդը, արևը և ծովը շատ կարևոր են երեխայի համար. նրան չի կարելի հիվանդանալ:

Կան բժիշկներ, ովքեր համաձայնել են օգնել ընտանիքին: Բայց այս պահին վիրահատական միջամտությունն արգելված է, քանի որ աղջիկը պիտի անցնի արյան ճնշման ստաբիլիզացիայի կուրս:

Վիրսավիան և իր մայրը երկու շատ ուժեղ անձինք են, փորձում են իրենց կյանքն առավելագույնս երջանիկ դարձնել: Նրանք մտադրված են պայքարել, քանի որ մրցանակը շատ թանկ է…այն կոչվում է կյանք…

Like this post? Please share to your friends: