Այն օրը, երբ ես մայր դարձա, որդիս արդեն 2 շաբաթական էր․․․ այդ օրվանից անցել է 2 տարի, իսկ ես․․

Այսօր լրացավ ուղիղ 2 տարի այն օրվանից, երբ ես պայուսակի մեջ հավաքեցի իրերը՝ ինձ և այն փոքր տղայի համար։ Մեքենայիս մեջ տեղադրեցի մանկական նստարանը։ Վերցրեցի տաք բրդե կոմբինեզոնը, որն ավելի փոքր է, քան մեծահասակ մարդու երկու ձեռքերի ափերը, ուղևորվեցի Հոգաբարձության և խնամակալության բաժին, որ վերցնեմ օրինական խնամակալ դառնալու հրամանագիրս։

В день, когда я стала мамой, сыну было 2 недели | Не родила, но ...

Եվս 1 ժամ անց հիվանդանոցում էի, մտա պալատ՝ որդուս մոտ, որ վերջապես մնամ նրա հետ։ Մինչ այդ 8 օր շարունակ ամեն օր անցնում էի 50 կիլոմետր, որ այցելեմ նրան, և նորից թողնեմ․․․ 8 դժվար ու ծանր օր․․․

Չեք պատկերացնում, թե որքան փոքր էր նա։ Այնքան ճստիկ էր․․․ Ես պառկում էի և գրկում նրան՝ թույլ տալով, որ տղաս զգա իմ ջերմությունը․․․ Նա քնում էր իմ գրկում։ Ինձ թվում էր, որ որդիս կարծում էր, թե ես եմ իր մայրը, այնքան հանգիստ էր իրեն զգում իմ գրկում։

Այդ օրը որդեգրողներն անվանում են Արագիլի օր։ Օր, երբ ընտանիք է գալիս որդեգրված երեխա։ Ընտանիքի համար դա երջանկություն է, քանի որ ծնողներն ունենում են երկար սպասված փոքրիկ։ Իսկ երեխայի համար բարդ է․  նա հրաժեշտ է տալիս հույսին, որ մի օր կվերադառնա հարազատ մայրիկը․․․

В день, когда я стала мамой, сыну было 2 недели | Не родила, но ...

Աղջկաս դեպքում ինձ անհրաժեշտ եղավ 3-4 ամիս, որ լիարժեք ընդունեմ նրան։ Իսկ ահա որդիս իմ սրտում տեղավորվեց ընդամենը 2 ժամում։ Երջանկության փոքրիկ կտոր։ Երբեմն մտածում եմ, ախր ինչպե՞ս է հարազատ մայրը լքել նրան։ Երևի որոշումը ծննդաբերելուց մի քանի ժամ առաջ է կայացրել․․․ երևի նույնիսկ չի նայել որդուն․․․Կարծում եմ, եթե տեսներ երեխային, չէր կարողանա նրան թողնել։ Նրան հնարավոր չէ միանգամից չսիրահարվել։ Երևի նա ծնվել է, որ դառնա իմ որդին։

Նա իմ հրաշքն է։

Երջանիկ մեծացիր, իմ տղա։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: