Այն խաչը, որն ինքներդ եք խնդրել Աստծուց, ամենածանրն է․․․ մայրս միշտ երազում էր, որ ստիպված չլինի․․․

Ինչպես նախկինում վստահեցնում էին քահանաները, այն խաչը, որն ինքներդ եք խնդրել Աստծուց, ամենածանրն է։ Օրինակ, մայրս միշտ երազում էր, որ ստիպված չլինի ափսեներ լվանալ ու տունը մաքրել․․․

ВЫПРОШЕННЫЙ КРЕСТ: mon_sofia — LiveJournal

Իսկ իմ ընկերուհին՝ դերասանուհի և երգչուհի Էլինան, երազում էր երկրից հեռանալու մասին։ Ապրում էր այն մտքով, թե երբ է վերջապես մոռանալու այս «անիծյալ» երկրի մասին։

Մի ծանոթ ունեի, Էրիկը, երազում էր աննկարագրելի հարուստ դառնալ։

Գեղեցկուհի Իրինան երազում էր մեքենա վարել սովորել և ունենալ սեփականը՝ ամենաթանկն ու գեղեցիկը։

Ահա մորս մոտ ինսուլտ եղավ, և նա կյանքի վերջին 10 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ ոչ ամաններ լվանալ, ոչ տուն մաքրել․․․ ուղղակի 10 տարի անկողնում պառկած մնաց։

Էլինան մեկնեց Իսրայել, կարողացավ հաստատվել Կիբուցում, և դերասանուհի, երգչուհի, պարուհի ընկերուհիս ամեն օր մի կտոր հաց ունենալու համար գնում էր անտառում գործ անելու՝ ճյուղեր էր հավաքում, կապում․․․ Իսկ իր արտասահմանյան կարիերան սահմանափակվեց ինքնագործունեությամբ։ Տոն օրերին նա երգում էր խնջույքներին, արտասանում և անեկդոտներ պատմում։

Էրիկը մեծ ունեցվածք կուտակեց։ Աննկարագրելի հարուստ էր, երբ առևանգեցին նրա երեխային և սկսեցին մեծ գումար պահանջել։ Երբ նա ի վերջո վերադարձրեց փոքրիկին, վերջինս վախից սկսել էր կակազել, իսկ Էրիկն էլ երկար չապրեց, երևի սթրեսն էր թողել ազդեցություն։

Գեղեցկուհի Իրինան սովորեց մեքենա վարել, բայց քանի որ գումար չուներ՝ երազանքների մեքենա գնելու համար, վաճառեց իր բնակարանը, և քաղաքի կենտրոնում տուն վարձեց։ Ընթացքում տան վարձը բարձրացրեցին, իսկ Իրինան ի վիճակի չէր նման գումար վճարել։ Մի օր էլ նյադրայնացած վիճակում ղեկին նստելով՝ վթարի ենթարկվեց։ Արդյունքում մնաց և առանց տան, և առանց մեքենայի։ Հետո ստիպված էր ապրել հեռու բարեկամների տանը կից խորդանոցում, իսկ ժամանակի ընթացքում էլ անհետացավ։

Անկեղծ ասած՝ երբեմն մտածում եմ․

Աստված ջան, շնորհակալ եմ, որ չես կատարել իմ որոշ երազանքներ։

Իզուր չէ, որ դիմելով Աստծուն, ասում են․

Աստված ջան, արա ոչ թե այնպես, ինչպես խնդրում եմ, այլ ինչպես ավելի լավ կլինի ինձ համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: