Այլմոլորակայինի արտաքինով այս մոդելը գերել է նորաձևության աշխարհը

Ասիացի մոդել Ցունայնա Լիմբոն հայտնի է դարձել իր այլմոլորակային արտաքինի շնորհիվ: Շատերը նրան համեմատում են «Ավատար» ֆիլմի հերոսուհու հետ: Նա ունի անսովոր դիմագծեր՝ սուր այտոսկրեր, նշաձև աչքեր, գեղեցիկ շուրթեր և բաց գույնի մաշկ: Իսկ նրա դեմքը զարդարում են պեպեններն ու խալերը:

Ցունայնայի ծնողները Տիբեթից են: Այժմ գեղեցկուհին ապրում է Մեծ Բրիտանիայում: Հարկ է նշել, որ նա չի համապատասխանում ոչ ասիական, ոչ էլ եվրոպական գեղեցկության ստանդարտներին:

Մի օր ինչ-որ մեկը Ցունայնային ասաց, որ այնպիսի տպավորություն է, կարծես դեմքին ձմերուկի կորիզներ կպած լինեն: Աղջիկը շատ ամաչեց և որոշեց գումար հավաքել, որպիսի հեռացնի խալերը:

Սակայն շուտով հայտնի դիմահարդար Պետ Մակգրատից,  ով շատ էր ցանկանում աշխատել Ցունայնայի հետ, գործնական առաջարկ ստացավ: Դա ուժ և ինքնավստահություն տվեց աղջկան:

Ցունայնան իր արտասովոր արտաքինի շնորհիվ հիանալի կարողացավ կարիերա կառուցել՝ չնայած 152սմ հասակին:

Ցունայնան դարձել է Mothership, ASAI, Christian Dior, Burberry բրենդների դեմքը: Նա հայտնվել է Vogue, Harper’s Bazaar ամսագրերի շապիկներին:

Like this post? Please share to your friends: