Այդ կինն ուղղակի ընդունեց ֆեյսբուքում իրեն ուղարկված՝ անծանոթ մարդու ընկերության հայտը․․․ նրա մտքով չէր էլ անցնում, թե ինչ կլինի հետո․․․

Մի երիտասարդ տղա ֆեյսբուքում ընկերության հայտ է ուղարկում։ Դուք նրան չեք ճանաչում, բայց նա բավականին հաճելի էջ ունի, այնպես որ ընդունում եք։

Այսօր ձեր աղջնակն առաջին անգամ գնաց դպրոց։ Նա այնքան չքնաղ է դպրոցական հագուստով, դրա համար էլ լուսանկարում եք նրան և հրապարակում ֆեյսբուքում, այժմ  ձեր բոլոր ընկերներն ու ընտանիքի անդամները կարող են նրան տեսնել։

Դուք այնքան հուզված եք այդ առիթով, որ նկարին կից գրում եք․

Չեմ հավատում․․․ որքան արագ մեծացավ մեր փոքրիկ աղջիկը։ Նա մեր հպարտությունն է։ 

Նաև նշում եք դպրոցի համարը ու հասցեն։

Այդ ընթացքում անծանոթ երիտասարդը, ում ընկերության հայտն ընդունել էիք այսօր առավոտյան, տեսնում է լուսանկարը և հրապարակում իր գաղտնի էջում․

-Աղջիկ, 6 տարեկան, մուգ շագանակագույն մազեր, սև աչքեր։ Գինը՝ 5000 դոլար։

Այսինքն դուք ոչ միայն լուսանկար եք տրամադրել հանցագործին, այլև տվել եք ձեր գտնվելու վայրի հասցեն։

Դուք օրվա երկրորդ կեսին գնում եք, որ երեխային տուն բերեք դպրոցից, սակայն նա ոչ մի տեղ չկա․․․

Картинки по запросу "Она приняла заявку о дружбе от незнакомца в Faceboo"

Իսկ դուք գիտե՞ք, որ այդ կնոջ անգին երեխային 5000 դոլարի դիմաց վաճառել են 43 ամյա հանցագործի։ Մինչդեռ դպրոցի տարածքում կինը երեխային էր փնտրում, աղջնակը պարկը գլխին նստած էր անծանոթ մարդկանց մեքենայի մեջ և չէր հասկանում, թե ինչ է կատարվում․․․Եվ հիմա նա չգիտի, թե որտեղ է ինքը գտնվում, որտեղ են ծնողները և ինչ է կատարվում իր հետ։

Դադարեք ընդունել անծանոթ մարդկանց կողմից ուղարկված ընկերության հայտերը։ Դադարեք գրել ֆեյսբուքում ձեր կյանքի բոլոր մանրամասները։ Երեխաների նկարները մի դրեք որպես ձեր էջի գլխավոր նկար։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: