Ամուսինը լքեց կաթվածահար եղած և անշարժացած կնոջը՝ նրան թողնելով միայնակ 4 երեխաների հետ. թող սա կարդան բոլոր կանայք

2015-ի մարտին Ռիոնա Կելլի անունով կնոջը, ով այդ պահին ուներ 4 երեխա, խոցեց շատ ծանր և հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ մեջքուղեղի կաթված: Կինն ամբողջությամբ պարալիզացվել էր, բացարձակ չէր կարողանում շարժվել: Դա Ռիոնայի կյանքում ամենամեծ հարվածն էր:

Ցավոք, պարզվեց, որ Ռիոնայի ամուսինը հուսալի մարդ չէ: Նա որոշեց լքել ընտանիքին հենց այն ժամանակ, երբ կինը հիվանդանոցում էր: Խեղճ կինը կարծում էր, թե չի ապրի, սակայն երեխաները դարձան նրա գլխավոր շարժառիթը՝ սեփական կյանքի համար պայքարելու հարցում:

Հիվանդանոցում անցկացնելով մի քանի ամիս՝ Ռիոնան վերջապես կարողացավ վերադառնալ տուն: Նա մի անգամից անցավ անձնական մարզիչ որոնելուն, ով կօգներ իրեն ոտքի կանգնել: Կիտն այն մարդն էր, ով շատ ժամանակ էր անցկացնում Ռիոնայի հետ, գոտեպնդում էր և ներշնչում, որ ամեն ինչ կստացվի:

Похожее изображение

Արդյունքում Ռիոնան նորից սովորեց քայլել, սակայն Կիտը դադարեց պարզապես մարզիչ լինել: Դժբախտությունը դարձավ այդ երկուսի հարաբերությունների սկիզբ:

Նրանք սիրեցին միմյանց, արդեն 1 տարի միասին են: Երեխաները պաշտում են Կիտին, իսկ Ռիոնան հպարտությամբ հայտնում է, որ ինքն անսահման երջանիկ է, չնայած բոլոր դժվարություններին, որոնց միջով իրենք անցել են:

Картинки по запросу Эту женщину бросил муж, когда её парализовало. Она осталась с 4 детьями, но не сломалась

 

Like this post? Please share to your friends: