Ահա թե ինչի համար ենք մեր մահացած հարազատներին տեսնում երազում

Փորձագետները համարում են, որ իրենք հասկացել են պատճառը, թե ինչու են մեր մահացած բարեկամները գալիս մեր երազների մեջ, այցելում մեզ՝ մահվանից հետո:

Նման երևույթ մեզանից շատերի հետ է պատահում:. մենք երազում հստակ տեսնում են մեր հեռացած բարեկամին, հաճախ դա կարող է վախեցնել կամ ստիպել զգոն լինել, հատկապես եթե նրան տեսնում ենք այն ժամանակ, երբ գտնվում ենք կիսածնած վիճակում: Դուք այդ պահին վեր եք թռնում և ինքներդ ձեզ հարց տալիս, թե ինչ էր դա: Նման երազները հիմնականում լինում են վառ և իրականի նման, և ձեզ թվում է, որ դուք իսկապես տեսել եք նրան ձեր սենյակում…

Այդպիսի երազները կոչվում են երազ-այցելություն, և դա սովորական երևույթ է, երբ դուք կարոտում եք տվյալ մարդուն կամ սգում եք նրա մահը: Հենց դրա համար էլ շատերը հավատում են ուրվականների գոյությանը և համարում, որ նրանք գտնվում են մեր կողքին:

Картинки по запросу "Вот для чего во сне к нам приходят умершие родственники!""

Նեյրոլոգ և հոգեբան Պատրիկ Մակնամարան այսպես է ասում.

Իմ ծնողների մահվանից անցել է ավելի քան 10 տարի, նրանք հեռացան 1 տարվա տարբերությամբ: Յուրաքանչյուրի մահվանից 6 ամիս անց ես տեսնում էի առնվազն 1 վառ երազ՝ ծնողներիս մասնակցությամբ: Երկու դեպքում էլ դա նման չէր սովորական երազի: Ես զգում էի, որ ինձ դիպչում են, ինձ այցելել են: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հայրս ու մայրս շփվել են ինձ հետ այն աշխարհից:

Ըստ Մակնամարայի, այդպիսի երազներն ունեն ընդհանուր թեմատիկա, սյուժե և հերթականություն.

  • հանգուցյալն ունի նույն տեսքը, ինչպես և կենդանի ժամանակ, նույնիսկ ավելի առույգ և առողջ
  • նրանք սովորաբար հաղորդում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և իրենք մեր կողքին են
  • նման հաղորդագրությունները փոխանցվում են տելեպատիկ ճանապարհով, այ ոչ թե բանավոր խոսքի միջոցով
  • արթնանալուց հետո մարդը դեռ երկար է հիշում նրանց
  • նա նույնիսկ կարող է իր կյանքում որոշակի փոփոխություններ կատարել՝ երազ-այցելությունից հետո
  • երազից հետո կարող եք զգալ հոգևոր հանգստություն

Շատերը, ովքեր նման երազ են տեսել, վստահեցնում են, որ դա իրենց թույլ է տվել հաղթահարել սգի և անդառնալի կորստի զգացումը:

Եթե երազում տեսնեք ձեր մահացած մտերիմին, մի վախեցեք. նրանք չեն պատրաստվում վախեցնել ձեզ կամ տանել իրենց մոտ, նրանք գալիս են օգնելու նպատակով: Դիմավորեք նրանց ուրախությամբ և բարությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: