Ալենն ատում էր մորը․․․ մայրն արդեն շատ ծեր էր, որդին ամաչում էր նրանից․․․ իսկ ինքն ընդամենը 17 տարեկան էր․․․

Ալենն արդեն մի քանի ամիս ժամանակ առ ժամանակ չէր գիշերում տանը։ Առավոտյան վերադառնալով՝ վիճում էր մոր հետ, գոռում ու բարկանում, մինչդեռ խեղճը փորձում էր հանգստացնել որդուն։

Ալենը չէր թաքցնում, որ ամաչում է մորից։ Ինքը 17 տարեկան է, դեռահաս, իսկ մայրը՝ 60, արդեն կարող էր թոռներ ունենալ։

Երբ Ալենը դեռ փոքր էր, և մայրը գալիս էր մանկապարտեզ՝ որդուն տուն տանելու, բոլորը կարծում էին, թե տատիկն է։ Բայց հետո բոլորը սովորեցին, բացի Ալենից․․․ Եվ նա որքան մեծանում էր, նրան այդքան ավելի շատ էր բարկացնում այն փաստը, որ մայրն արդեն ծեր է։

Դառնալով 15-16 տարեկան էր, տղան սկսեց ամեն օր վիճել մոր հետ։ Նա փորձում էր ցավեցնել մորը,  ասում էր, որ չի խնդրել իրեն ունենալ մեծ տարիքում։

Մի օր էլ Ալենը նորից տուն եկավ միայն առավոտյան, որ իրերը հավաքի ու գնա ընկերների հետ զբոսնելու։ Բայց մայրը տանը չէր․․․ գուցե խանութ է գնացել։

Թակում են դուռը։ Ալենը բացում է ու տեսնում հարևանին։ Տղամարդը հարձակվում է Ալենի վրա, գոռում ու մեղադրում՝ ասելով, որ այդ Ալենն է մորը հիվանդանոց հասցրել, բայց չէ որ կինը տարիներ առաջ փրկել է նրան։

Հարևանը պատմեց, որ 15 տարի առաջ մայրը 2 տարեկան Ալենին գտել է փողոցում՝ կեղտոտ ու պատառոտված հագուստով, հետո մի քանի ամիս շարունակ փաստաթղթեր է հավաքել, հազարավոր գործընթացներ կատարել, միայն թե կարողանա որդեգրել երեխային։ Իսկ հիմա հիվանդ սրտով՝ ծայրահեղ ծանր վիճակում, պառկած է հիվանդանոցում։ 

Андрей ненавидел свою маму. Она была уже слишком старой, он ...

Ալենը շոկի մեջ էր․․․ ուրեմն մայրը փրկել է իրեն, թույլ չի տվել մանկատուն ընկնել․․․ իսկ ինքն իրեն ստորի պես է պահել։ Ինչ հիմարն է ինքը․․․

Ալենը վազեց դուրս, նստեց ավտոբուս ու 30 րոպեից արդեն հիվանդանոցում էր։ Նա չոքեց մոր մահճակալի կողքին, բռնեց նրա ձեռքը ու սկսեց արտասվել․․․

-Ներիր ինձ, մամ․․․

Կարևոր չէ, թե քանի տարեկան է և որքան ծեր է ձեր մայրը, կարևորն այն է, որ նա կա, ողջ է ու ձեր կողքին է․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

 

Like this post? Please share to your friends: