Շատ պարզ և հասանելի միջոց․ դուք մեկընդմիշտ կմոռանաք բորբոսի մասին, կարծես այն չի էլ եղել

Բորբոսը շատ վտանգավոր է առողջության համար և այդ պատճառով էլ այն պետք է վերացնել։

Բորբոսի ազդեցությունը կարող է շատ վտանգավոր լինել և երեխաների, և մեծերի համար՝ վնասելով գլխուղեղը, նյարդային համակարգը, հոդերը, նաև թուլացնելով իմունային համակարգը։ Որոշ դեպքերում բորբոսը կարող է հանգեցնել նույնիսկ օրգանիզմում քացկեղի զարգացմանը։

Ահա մի քանի էկոլոգիապես մաքուր և արդյունավետ միջոցներ, որոնք կարող եք կիրառել՝ բորբոսից ազատվելու համար։

Ջրածնի պերօքսիդ

Լավագույն միջոցներից մեկը համարվում է 3% ջրածնի պերօքսիդը։

Խառնեք 1ճ․գ․ պերօքսիդ՝ նույն քանակությամբ սոդայի և քացախի հետ։ Լցրեք այն ցանիչի մեջ և ցանեք այն վայրերում, որտեղ կա բորբոս։

Քացախ

Այն չափավոր թթու է և ոչնչացնում է բակտերիների  99%-ը և բորբոսի 82%-ը՝ ընդամենը մի անգամ օգտագործելուց հետո։ Բացի այդ, քացախը պաշտպանում է բորբոսից առաջացած 80% վիրուսներից։

Վերցրեք 1/2 բաժակ սպիտակ քացախ և լցրեք ցանիչով շշի մեջ։ Ցանեք բորբոսնած հատվածներում։ 1 ժամ անց այդ հատվածները մաքրեք ջրով և թույլ տվեք, որ չորանա։ Քացախի հոտից ազատվելու համար կարող եք մաքրել կիտրոնի ջրով։

Ցիտրուսայինների կորիզների էքստրակտ

Ցիտրուսայինների սերմերը՝ բորբոսից ազատվելու ամենահաճելի եղանակն է։ Այդպես կապահովեք հաճելի բույր և կազատվեք բորբոսից։

2 բաժակ ջրին ավելացրեք 20 կաթիլ ցիտրուսայինների սերմերի էքստրակտ։ Լավ խառնեք և ցանիչով շշով ցանեք հեղուկը բորբոսնած հատվածներում։ Սպասեք, որ չորանա, իսկ հետո էլ մաքրեք կտորով։

Սոդա

Կարող եք օգտագործել սոդայի և ջրի կամ սոդայի և քացախի խառնուրդ, որն, ի դեպ, ավելի արդյունավետ է բորբոսի դեմ պայքարում։ Պարզապես խառնուրդը ցանեք բորբոսի վրա, իսկ հետո էլ մաքրեք խոնավ կտորով։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: