Միջոց՝ ջեռոցի մեջ անթերի մաքրություն ստանալու համար

Ջեռոցը հատուկ խնամք է պահանջում: Դա հատկապես վերաբերվում է ապակուն, քանի որ ժամանակի ընթացքում այն խամրում է՝ պատշաճ կերպով չմաքրելու պատճառով:

Այժմ կան բազմաթիվ մաքրող միջոցներ, սակայն դրանք բոլորն էլ պարունակում են քիմիկատներ:

Ցանկանում ենք ներկայացնել ձեզ մի միջոց, որը փորձված և անվտանգ է: Անհրաժեշտ է՝ սոդա, քացախ և ջուր:

  1. Թույլ քացախային զանգված պատրաստեք, ինչի համար հարկավոր է խառնել քացախն ու ջուրը՝ 1:9 հարաբերակցությամբ:
  2. Բացեք ջեռոցի դռնակը: Դռնակի վերևի հատվածը փակեք կպչուն ժապավենով:
  3. Քացախի խառնուրդը ցանեք ապակու վրա:
  4. Լցրեք սոդա, որպիսի ամբողջ ապակին ծածկված լինի դրանով:
  5. Սոդան խոնավեցրեք քացախի խառնուրդով:
  6. Թողեք 15 րոպե:
  7. Կտորով կամ սպունգով շփեք մակերեսը:
  8. Հեռացրեք սոդան, կարելի է նաև փոշեկուլ օգտագործել: Ապակին մաքրեք չոր փափուկ կտորով: Ջրով լվանալ հարկավոր չէ:
  9. Ձեր ջեռոցի անթերի մաքրությունն ապահովված է:
Like this post? Please share to your friends: