Դժվար է հավատալը, սակայն նույնիսկ ամենահին թավաները կարող են մաքուր և փայլուն լինել: Այս միջոցը շատ պարզ է, բոլորին խորհուրդ ենք տալիս փորձել:
Բաղադրություն.
- 3% ջրածնի պերօքսիդ՝ 2ճ.գ.
- սոդա՝ 100գ
- ափսեներ լվանալու հեղուկ՝ 1թ.գ.
Բոլոր բաղադրիչները խառնել՝ մինչ փրփուր կառաջանա: Խառնուրդը քսել կեղտոտ մակերեսին: Թողնել 10-15 րոպե: Շփել կոշտ սպունգով՝ ափսե լվանալու հեղուկ ավելացնելով: Լվանալ գոլ հոսող ջրով:
Չմոռանաք ձեռնոց հագնել: