Իսկ դուք գիտե՞ք, թե որն է սպիտակ և շագանակագույն հավկիթների տարբերությունը

Հավանաբար դուք նույնպես ինչ-որ տեղ լսել եք, որ սպիտակ և շագանակագույն հավկիթները տարբեր օգտակարություն ունեն օրգանիզմի համար: Շատերը վստահ են, որ շագանակագույն հավկիթներն ավելի օգտակար են՝ դրանց սննդային արժեքի հաշվին:

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հավկիթի գույնն ազդում է պատրաստված սնունդի համի վրա:

Արդյո՞ք տարբերություն կա

Չնայած տարածված կարծիքներին՝ իրականությունը կայանում է նրանում, որ և շագանակագույն հավկիթները, և սպիտակները լիովին նույնն են՝ ինչպես սննդային օգտակարությամբ, այդպես էլ համային հատկություններով:

Բացի այդ, կեղևի հաստությունը նույնպես գրեթե նույնն է:

Տարածված սխալ կարծիքն առիթ է հանդիսանում, որ խանութներում շագանակագույն հավկիթներն ավելի թանկ վաճառեն:

Համաձայն ընդհանուր կարծիքի, եթե ապրանքը թանկ արժե, նշանակում է, այն ավելի լավն է: Սակայն հավկիթների հարցում այս պնդումը լիովին սխալ է:

Որն է ավելի համեղ

Երկու գույների հավկիթների միջև համային տարբերության առկայությունը նույնպես միֆ է:

Like this post? Please share to your friends: