Ինքնուրույն մաքրեք ձեր գորգը՝ այս 3 պարզ եղանակների օգնությամբ

Ինչպիսինն էլ որ լինի տան ինտերյերը, գորգը մնում է անփոխարինելի տարր: Այն տունը դարձնում է ջերմ և հարմարավետ, սակայն ունի մեծ թերություն. մաքրությունը: Գորգը մաքրելը այնքան էլ հեշտ ու մատչելի չէ, եթե դիմեք պրոֆեսիոնալների օգնության:

Բայց դա պարտադիր չէ, ահա թե ինչպես կարելի է հեշտությամբ մաքրել գորգը:

Գորգը մաքրելու 3 միջոց

Ասել, որ միջոցներից մեկն արդյունավետ է, իսկ մյուսը ոչ՝ սխալ է: Դուք կարող եք փորձարկել 3 տարբերակներն էլ և հասկանալ, թե որն է հարմար ձեր գորգի գույնին, տեսակին:

Աղ և սոդա

Սովորական աղի և կերակրի սոդայի խառնուրդով շփել կեղտոտված հատվածը: Սպասել 20 րոպե և փոշեկուլով մաքրել: Սա փոքր յուղոտ բծերի դեմ պայքարի հիանալի միջոց է: Այն ընտրում են արդյունավետության և անվտանգության համար:

Քացախ

20մլ քացախը լուծել 1լ ջրի մեջ: Խառնուրդի մեջ թրջել մաքուր կտորը և դրանով շփել գորգը: Սպասել 20 րոպե, այնուհետև չոր կտորով մաքրել: Մաքրած հատվածում անցնել փոշեկուլով: Այդպես նորի տեսք կհաղոդեք գորգին:

Թեյի խոտ

Մուգ գորգերը նույնպես պետք է լվանալ: Սակայն բաց գույնի միջոցները մուգ մակերսեի վրա թողնում են լաքաներ: Դրա համար կարելի է օգտագործել թեյի խոտ: Թեյ պատրաստեք, քամեք: Ջրքմաված թեյի խոտը լցրեք գորգի կեղտոտված հատվածում: Սպասեք, մինչ կչորանա և հավաքեք փոշեկուլով:

Խոհւորդ ենք տալիս հրաժարվել կոշտ խոզանակների օգտագործումից, դրանք վնասում են գորգը և ոչ թե մաքրում են լաքաները, այլ ավելի խորը թաքցնում:

Ինչպես տեսնում եք, մաքրումը կարող է լինել ոչ միայն քիմական, այլև պարզ, հասանելի և մատչելի: Ամեն անհրաժեշտ բան կա ձեր տանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: