Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ըստ ժողովրդական հավատալիքների. Իսկ դուք երբևէ խախտե՞լ եք դրանք

Ամանորյա ժողովրդական իմաստության զարդատուփը հարուստ է ամանորի համար հատուկ խորհուրդներով այն մասին, թե ինչ չի կաերլ անել դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Ահա դրանցից մի քանիսը:

Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին պարտքերով կամ դատարկ գրպանով:

• Չի՛ կարելի ամանորը դիմավորելուց անմիջապես հետո աշխատել(լվանալ, մաքրել, սրբել):

• Չի՛ կարելի աղբը թափել ամանորյա գիշերը:

• Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին անմաքուր տանը:

• Չի՛ կարելի Նոր տարվա օրը կոճակներ կարել:

ի՛ կարելի Նոր տարին դիմավորել մենակ:

• Չի՛ կարելի, որ ամանորյա սեղանը դատարկ լինի:

• Չի՛ կարելի ուտելիքները պատրաստելիս կտրել մատները:

• Չեն կարող սեղանի շուրջ միայն կանայք նստել:

• Չի՛ կարելի կոտրել ափսեներ:

• Չի՛ կարելի ոչինչ կոտրել:

• Չի՛ կարելի հագուստի վրա փակցնել քորոց, կեռմայր(булавка):

• Չի՛ կարելի կտրել մազերն ու եղունգները ամանորյա գիշերը:

• Չի՛ կարելի ամանորյա գիշերը լվանալ գլուխը:

• Չի՛ կարելի դիմավորել Նոր տարին հին հագուստով:

• Չի՛ կարելի հագնել սև:

• Չի՛ կարելի նվիրել գրքեր:

• Չի՛ կարելի չճանապարհել հին տարին:

• Չի՛ կարելի Նոր տարվա օրը կնոջ թողնել, որ առաջինը մտնի տուն:

• Չի՛ կարելի սեղանի շուրջ բարձր երգել:

• Չի՛ կարելի հայհոյել:

• Չի՛ կարելի երազանք չպահել Նոր տարին ազդարարելուց առաջ՝ ժամացույցի սլաքները հաշվելիս:

• Չի՛ կարելի պահել երազանք, որը կսկսվի «չ…»-ով:

• Չի՛ կարելի որևէ մեկին պատմել երազանքների մասին:

• Չի՛ կարելի Նոր տարվա գալուց հետո անմիջապես դուրս նետել եղևնին:

• Չի՛ կարելի փչել ամանորյա մոմերը և դեն նետել առանց մինչև վերջ վառվելու:

• Չի՛ կարելի ափսոսել անցնող տարվա համար:

• Չի՛ կարելի չհամբուրել մտերիմներին:

• Չի՛ կարելի նվերներ չանել:

• Չի՛ կաելի Նոր տարին ազդարարող սլաքների ժամանակ լաց լինել:

• Եվ ամենակարևորը՝ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ուղղակի չդիմավորել Նոր տարին:

Կհետևեք այս խորհուրդներին, թե ոչ, որոշեք ինքներդ: Կարևորը՝ ինքներդ գոհ լինեք հին տարուց և երջանիկ դիմավորեք գալիք տարին: 

Նյութի Աղբյուրը

Like this post? Please share to your friends: