Ինչու խորհրդային դարաշրջանում կանայք չէին հանում գլխարկները՝ անգամ փակ տարածքներում

Նախկինում՝ խորհրդային տարիներին, անցնելով աշխատասենյակի շեմը, կանայք չէին հանում մորթե գլխարկները: Էթիկետի կանոնի խախտումը շատ էր ընկնում աչքի՝ հաշվի առնելով այն, որ այդ տարիներին նորաձև էին համարվում ծավալուն, մորթուց կարված գլխարկները: Էթիկետը արգելում է փակ տարածքներում գլխարկ կրել, բայց խորհրդային տարիներին կանայք ուղղակի անտեսում էին տվյալա պահանջը. ահա թե ինչու:

  • Այդ տարիներին մորթին վկայում էր ունևոր լինելու մասին, իսկ մարդիկ շատ էին ցանկանում ցույց տալ, որ ապրում են բարեկեցիկ կյանքով: Ընդունված չէր բացահայտ խոսել եկամուտների մասին, ու կանայք ստիպված էին լինում արտահայտել դա թանկարժեք գլխարկ կրելով:
  • Էթիկետի կանոններին գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ու աշխատավայրում գլխարկ կրելը սովորական երևույթ էր:
  • Տարվա ցուրտ եղանակին կանայք առանձնապես ուշադրություն չէին դարձնում սանրվածքին, իսկ գլխարկն էլ ավելի էր վատացնում վիճակը: Այնպես որ շատ հարմար էր գլխարկով մազերը թաքցնելը:

Почему русские женщины не снимали шапку в помещении? (ФОТО) - Russia Beyond по-русски

  • Մորթե գլխարկը թանկ հաճույք էր, իսկ հանդերձարաններում գողության դեպքեր հաճախ էին գրանցվում: Այդ պատճառով էլ շատերը խուսափում էին գլխարկը հագից հանելուց:
  • Մորթե գլխարկները բազմաթիվ կանանց երազանք էին: Ու նրանք, ովքեր գլխարկ ունեցող երջանիկների թվում էին, չէին հանում այն, ագամ եթե աշխատասենյակում էր շոգ էր:
Like this post? Please share to your friends: