Ես 8 թոռ ունեմ, բայց նրանցից ոչ մեկը ոչ զանգեց, ոչ էլ շնորհավորեց իմ Նոր Տարին… Ախր ինչն եմ սխալ արել…

8 թոռներիցս ոչ մեկը չզանգեց ինձ Նոր տարուն, չշնորհավորեց: Մի՞թե սա նոր սերունդի համար նորմա է դարձել:

Ես վստահ չեմ, որ պետք է համառել, պնդել, որ ինձ զանգեն, շնորհավորեն տոները: Բայց երբեմն մտքովս անցնում է, որ ես ուղղակի պետք չեմ թոռներիս:

Осторожно, бабушка! Правдивые истории о том, как они нас делают

Գուցե բանն այն է, որ ես այսպես հնձում եմ իմ ցանածը: Երբ թոռներս փոքր էին, ինձ երբեք չէին ասում տատիկ, անունով էին դիմում: Ես էլ նրանց համար առանձնապես շատ ժամանակ չունեի: Գրեթե չեմ խաղացել հետները, զբոսանքի չեմ տարել:

Ես գիտեմ, որ հիմա նրանք շատ շնորքով են, իրենց ծնողների ու միմյանց մասին չեն մոռանում, բայց ահա ես մնացել եմ մենակ:

Բայց ախր այնքան էլ վատը չեմ եղել, որ արժանի չլինեմ գոնե մի զանգի: 

Թոռներս բոլորն էլ ունեն հեռախոսներ, չէ որ կարելի է զանգել, խոսել 1-2 րոպե, կամ գոնե գրել, լավ, անգամ մի նկար չեն ուզում ուղարկել: Իսկապես չգիտեմ, թե ինչ մեծագույն սխալ եմ գործել, որ արժանացել եմ նրանց կողմից այսպիսի արհամարհանքի:

Իսկ կարող է խնդիրը ոչ թե իմ մեջ է, այլ ժամանակակից արժեքների:

Беларусь одинокая. Как Валя и Толик из глубинки годами живут ради близких, до которых никому больше нет дела / Имена

Հիշում եմ, երբ մենք փոքր էինք, հեռախոս չունեինք, մեզանից հեռու ապրող բարեկամներին նամակներ էինք ուղարկում, բայց երբեք չէինք անտեսում:

Անկեղծ ասած, չգիտեմ, նրանք հատուկ չեն շնորհավորել թե արդեն մոռացել են իմ մասին, բայց ասեմ, որ շատ ցավալի է, երբ քեզ անպետք ու լքված ես զգում…. 

Like this post? Please share to your friends: