Եթե թանկարժեք լաքահանիչները չեն կարողանում մաքրել լաքաները, ապա այս միջոցը ձեզ միանշանակ կօգնի

Հաճախ լինում է այնպես, որ նույնիսկ թանկարժեք լաքահանիչները չեն կարողանում անթերի մաքրել սիրելի հագուստը, հենց այդ ժամանակ էլ օգնության են հասնում այս պարզ միջոցները։

Լաքաների դեմ պայքարող հիմնական մեթոդը

Սա հարմար է ցանկացած տիպի լաքաներից ազատվելու համար։ Մի քիչ ջրին ավելացնել 1ճ․գ․ սոդա, մեջը դնել կեղտոտ հագուստը և թողնել 30 րոպե։ Դրանից հետո լվանալ լվացքի մեքենայով։

Յուղոտ լաքաների դեմ միջոց

Հենց որ ձեր հագուստի վրա նկատեք յուղոտ լաքա, դրա վրա եգիպտացորենի կրախմալ լցրեք և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան սովորականի պես լվացեք։

Քրտինքի հետքեր

1։2 հարաբերակցությամբ հեղուկ օճառ և ջրածնի պերօքսիդ խառնել, խառնուրդը քսել լաքաներին և թողնել 1 ժամ։ Դրանից հետո լվանալ սառը ջրով։

Կայուն լաքաների դեմ պայքար

Մանրացնել 5 հաբ ասպիրին և լցնել մեքենայի մեջ։ Արդյունքը ձեզ կուրախացնի։

Ազատվել բակտերիաներից

Այս հարցը բոլորից լավ կարողանում է լուծել կիտրոնի հյութը։ Պարզապես լվացքի ընթացքում մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք։ Այս միջոցը կմաքրի գործվածքը և կպահպանի հագուստի վառ գույները։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: