Ամենասովորական խմորիչը նպաստում է բույսերի ծաղկմանը․ միշտ օգտագործում եմ այս մեթոդը

Խմորիչը ոչ միայն հիանալի կերպով խթանում է ծաղիկների աճը և նպաստում է ծաղկմանը, այլև ամրացնում է արմատները։

Խմորիչով սնուցումը հատկապես օգտակար է ծաղիկները տեղափոխելուց և բույսի՝ հիվանդության ենթարկվելուց հետո։

Անհրաժեշտ է․

  • 1գ չոր կամ 10գ թարմ խմորիչ
  • 1թ․գ․ շաքարավազ
  • ջուր

Ինչպես պատրաստել․

Խմորիչն ու շաքարավազը խառնել, մի քիչ ջուր ավելացնել, խառնել և թողնել 15-20 րոպե, մինչ պղպջակներ կառաջանան։

Լցնել ստացված հեղուկը 1լ ջրի մեջ։

Այդ կերպ ստացվում է պարարտանյութ, որը պետք է խառնել ջրի հետ 1։5 հարաբերակցությամբ։ Այսինքն, 5լ ջրի մեջ լցնել պատրաստի խառնուրդը և դրանով ջրել ծաղիկները՝ սովորականի պես։

Կիրառման եղանակ․

Ձմռանը խմորիչով պարարտանյութն օգտագործել ամսական 1 անգամ, իսկ գարնանա-ամառային շրջանում՝ ամսական 2 անգամ, այսինքն երկու շաբաթը մեկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: