Կաղամբի հյութն այնքան էլ հայտնի չէ՝ որպես բուժիչ միջոց, բայց իզուր։ Կա մի քանի առավելություն, որոնք մենք կարող ենք ստանալ՝ օգտագործելով այս հասանելի, մատչելի և օգտակար սննդամթերքը։
Ինչպես պատրաստել կաղամբի հյութ․
Փոքր կաթսայի մեջ 30 րոպեի ընթացքում ջուր եռացնել։
Ավելացնել կտրատած կաղամբը։ Ջրի հետ միասին լցնել բլենդերի մեջ և խառնել՝ ցածր արագությամբ։
Եվս 10 վարկյան խառնել՝ բայց արդեն ամենաբարձր արագությամբ։
Լցնել խառնուրդը 1լ բանկայի մեջ և փակել կափարիչով։
Թրմել 3 օր՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։
Քամիչ կամ մառլյա դնել այլ բանկայի վրա և կաղամբի հյութը քամելով լցնել մեջը։
Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի կաղամբի հյութը․
- լավացնում է մարսողությունը
Մանրաթելերը օգնում են աղիներին ավելի լավ գործել և նպաստում են դրանց մաքրմանը։
- լավացնում է իմունային համակարգը
Կաղամբի հյութը հարուստ է ամինաթթուներով, վիտամիններով և միներալներով։ Հյութի ամենօրյա օգտագործումը լավացնում է իմունիտետը, հատկապես եթե դեռ նոր եք բախվել ինֆեկցիայի հետ։
- առողջացնում է ոսկորները
Կաղամբի մեջ պարունակվող միներալները ձեր ոսկորներն ավելի ամուր կդարձնեն։
- օգնում է պայքարել քաղցկեղի դեմ
- նվազեցնում է բորոբքումները
- լավացնում է սրտի առողջական վիճակը
Եվ բացի այս ամենից կաղամբի հյութը կլավացնի ձեր տեսողությունն ու կմաքրի մաշկը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը