Ընկերուհիս բացահայտել է իր դեմքի երիտասարդության և գեղեցկության գաղտնիքը։ Նա արդեն 50 տարեկանն անց է, սակայն հիանալի տեսք ունի։ Նրա դեմքի մաշկը միշտ թարմ ու հմայիչ է, աչքերի տակ երբեք այտուցվածություն չկա։ Ամեն օր նա լվացվում է ծովի աղով լուծույթով։
Մեթոդի առավելությունները
Աղը խթանիչի դեր է կատարում արյան շրջանառության համար, լուծույթով լվացվելուց հետո մաշկի բջիջները հագենում են հանքանյութերով, և այս ամենի շնորհիվ մաշկը երիտասարդանում է։ Բացի այդ, ծովի աղը թուլացնում է դեմքի մկանները։ Ակնեն շատ արագ անհետանում է, իսկ անցքերը նեղանում են։
Ինչպես ճիշտ լվացվել
Պրոցեդուրան ցանկալի է կատարել առավոտյան։ Նախքան այդ՝ դեմքը մաքրել գելով, որը նախատեսված է լվացվելու համար։
1լ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ լուծել 1թ․գ․ աղ։ Ցանկալի է օգտագործել ծովի աղ, սակայն կարող եք վերցնել նաև քարի կամ սովորական աղ։ Լավ խառնել, որ աղը լիարժեք լուծվի։
Լվացվել աղով լուծույթով մոտավորապես 2 րոպե։ Ինչից հետո ցայել դեմքը գոլ ջրով, խոնավեցնող քսուք օգտագործել։
Կուրսը տևում է 1 շաբաթ, իսկ հետո պետք է դադար տալ, քանի որ աղը չորացնում է դեմքը։ Այդ իսկ պատճառով էլ տվյալ միջոցը հարմար է հենց յուղոտ մաշկ ունեցողների համար։
1 շաբաթանոց կուրսի արդյունքում մաշկը կթարմանա, կմաքրվի բշտիկներից, կլինի պակաս յուղոտ։
Հակացուցումներ
Եթե մաշկը շատ չոր է, լվացվելու տվյալ միջոցը ձեզ հարմար չէ։ Պետք չէ լվանալ մաշկը աղային լուծույթով, եթե դեմքին կան խալեր, գորտնուկներ, պապիլոմաներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը