Ճարպն այրող կոկտեյլները՝ հետաքրքիր և համեղ միջոց են՝ նյութափոխանակությունն արագացնելու և ավելորդ կիլոգրամներից ազատելու համար։
Արդյունավետ օշարակաը ոչնչացնում է ճարպային կուտակումները՝ խնդրահարույց հատվածներում, ավելի արդյունավետ է դարձնում դիետաները և մարզմումները։
Կուրսն անցնելու ընթացքում ցանկալի է հրաժարվել հացի օգտագործումից, նաև չափավոր դարձնել քաղցր ըմպելիքների օգտագործումը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 125գ քերած ծովաբողկի արմատ
- 3թ․գ․ դարչին
- 1ճ․գ․ քերած կոճապղպեղի արմատ
- 4 կիտրոն
- մեղր՝ ըստ ճաշակի
Կոճապղպեղի և ծովաբողկի արմատները լցնել բլենդերի մեջ և մանրացնել։
Ավելացնել կիտրոնի հյութը, դարչինը և մեղրը։
Պատրաստի խառնուրդը պահել սառնարանում, ընդունել օրական 2 անգամ՝ 2ճ․գ․ չափաբաժնով, ուտելուց առաջ։ Լիարժեք կուրսը կազմում է 21 օր։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։