Ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր ձկան յուղ ընդունեք

Ձկան յուղն իսկապես շատ օգտակար է: Այն վաճառվում է հարմար կապսուլաներով. եթե ամեն օր ընդունեք ձկան յուղ, ապա դրական փոփոխությունները շատ շուտ կնկատեք:

Բանն այն է, որ ձկան յուղը պարունակում է օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուների մեծ քանակություն: Դրանք օգնում են առողջ պահել սիրտն ու անոթները:

 

Օմեգա 3-ն էլ իր հերթին պարունակում է դոկոզահեքսաենային թթուների զգալի քանակ: Այն ամրացնում է բջիջների մեմբրանները՝ նյարդային բջիջներին օգնելով ավելի արագ փոխազդել: Համապատասխանաբար, ձկան յուղի մշտական օգտագործման դեպքում մեծանում է նաև մտածողության ճկունությունը:

Բացի այդ, օրգանիզմն ավելի դիմացկուն է դառնում: Սթրեսի ազդեցությունն օրգանիզմի վրա պակասում է:

Like this post? Please share to your friends: