Ինչպես կարող է փոխել ձեր կյանքը հասարակ ցնցուղը

Որքա՞ն հաճախ եք ցնցուղ ընդունում:

Երեկոյա՞ն:

Առավոտյա՞ն:

Երեկոյա՞ն և առավոտյա՞ն:

Լավ:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ցնցուղին՝ անմիջապես աշխատանքից վերադառնալուց հետո:

Կամ զուգընկերոջ հետ վիճելուց առաջ:

Կամ կարևոր որոշում կայացնելուց առաջ:

 

Շատերը թերագնահատում են ջրի ազդեցությունը: Եվ ես հիմա կախարդանքի մասին չեմ խոսում:

Խոսում եմ գիտական կախարդանքի մասին:

 

Գիտե՞ք, թե որն է մարդու ամենամեծ օրգանը: Մաշկը…

Երբ ասում են,որ մաշկը պիտի շնչի, չեն սխալվում: Մաշկի  մեջ կան շատ ռեցեպտորներ, որոնք ընդունում են ջերմության փոփոխումը, հպումները մաշկին, ցավը: Մեծ մարդու մաշկի մակերեսը կազմում է 1.5-2.3 քառակուսի մետր: Եվ այդ ամբողջ տարածությունը ծածկված է ռեցեպտորներով:

Իսկ հիմա վերադառնանք ջրին:

Ջորը, որ գալիս է ցնցուղից, կարողանում է ազդել ձեր մաշկի ամբողջ մակերեսի վրա: Այն ակտիվացնում է բոլոր ռեցեպտորները:

Ուղեղը ստանում է ազդակ, որ ինչ-որ նոր բան է կատարվում, ինչը չկար մի քանի րոպե առաջ և հրամաններ է ուղարկում հորմոնալ, սրտանոթային և այլ համակարգերին:

 

Սառը ջուր՝ լայնացնում է արյունատար անոթները:

Տաք ջուր՝ տոնուսի է բերում բոլոր համակարգերը:

 

Արդյունքում փոխվում է ողջ էմոցիոնալ վիճակը, տրամադրությունը:

Բոլորս էլ գիտենք, որ ցնցուղից հետո՝ հատկապես կոնտրաստային, դուք լիովին այլ մարդ եք դառնում:

Փորձեք ցնցուղ ընդունել անմիջապես աշխատանքից վերդառնալուց հետո, այլ ոչ թե կես կամ մեկ ժամից:

Եթե ինչ-որ պահի ցնցուղ ընդունելու հնարավորություն չկա, ապա լվացեք ձեր դեմքը, վիզը, ձեռքերը գոլ և սառը ջրով: Դա էլ է բավական վիճակի փոփոխման համար:

Ահա այսպիսի հրաշքներ է գործում ջուրը:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

 

Like this post? Please share to your friends: