Գերչակի յուղը ունիվերսալ միջոց է, որը կարող եք օգտագործել բամզաթիվ դեպքերում՝ և բուժման նպատակով, և արտաքինը լավացնելու համար։
Գերչակի յուղը մատչելի միջոց է, որը կարող եք գտնել ցանկացած դեղատանը։
Ահա թե որ դեպքերում է օգտագործվում գերչակի յուղը․
- գերչակի յուղով մշակեք վերքերը, մանր կտրվածքները և կապտուկները, այդպես դրանք ավելի շուտ կանցնեն;
- հղի կանայք կարող են որովայնին գերչակի յուղ քսել, զոլերի առաջացումը կանխելու համար;
- մի կաթիլ գերչակի յուղը կարող եք կաթացնել ականջի մեջ՝ լսողությունը կորցնելը կանխելու համար;
- քնելուց առաջ աչքերի մեջ յուղ կաթացրեք՝ կատարակտան բուժելու համար;
- համադրեք սոդան և գերչակի յուղը՝ մաշկի վրա շագանակագույն բծերից ազատվելու համար;
- զգուշորեն մերսեք կոպերը գերչակի յուղով՝ ալերգիաները թեթևացնելու համար; արեք դա քնելուց առաջ;
- մերսեք մեջքը գերչակի յուղով՝ շաբաթական 1 անգամ;
- եթե հիպերակտիվ եք, չեք կարողանում թուլանալ, որովայնի վրա գերչակի յուղով թրջոց դրեք;
- գորտնուկները կանհետանան, եթե 1 ամսվա ընթացքում դրանք մշակեք գերչակի յուղով;
- գերչակի յուղ քսեք որոայնին՝ խռոցից ազատվելու համար; բուժումը տևում է 1-2 շաբաթ;
- գերչակի յուղ քսեք, եթե ձեզ մեղու է խայթել, այդպես կթուլացնեք ցավը;
- արագացրեք մազերի աճը գերչակի յուղի օգնությամբ; մերսեք գլուխն ամեն օր՝ 20 րոպե; արեք դա նախքան մազերը լվանալը;
- գերչակի յուղը կօգնի նաև եղունգների սնկային հիվանդությունների ժամանակ; կանոնավոր կիրառումն ապահովում է հրաշալի արդյունք։
ԳԵրչակի յուղն ազդում է շրջանառության վրա, դրա համար էլ այն ավելացնում են տարբեր թրջոցներին։ Նման դեպքերում գերչակի յուղի օգտագործումն ապահովում է լավ արդյունք, իսկ մեծ ջանքեր չեն պահանջվում։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը