Մաշկի սնուցումը, տոնիզացումը և խոնավեցումը շատ կարևոր գործընթաց է, քանի որ այդ կերպ կկարողանաք կանխարգելել կնճիռների և պիգմենտային բծերի առաջացումը:
Բարեբախտաբար, կան միջոցներ, որոնք պարզ են և հասանելի բոլորին, այդ իսկ պատճառով մաշկի խնամքը մեծ դժվարություն չի ներկայացնի:
Մաքրող յուղ
Օգտագործեք ձիթայուղ, կոկոսի յուղ կամ նշի յուղ՝ խառնած կտավատի յուղի հետ: Արդյունքում այն բնական ճանապարհով կմաքրի մաշկը և կկանխարգելի չորությունը՝ այս բնական յուղերի շնորհիվ:
Անհրաժեշտ է.
- 25% կտավատի յուղ
- 75% նշված յուղերից որևէ մեկը
Խառնուրդը քսեք չոր մաշկին և մի քանի որպե մերսեք: Դեմքը լվանալու համար մաքուր կտորը թրջեք գոլ ջրի և դրեք դեմքին, և թողեք, որ սառի այդ վիճակում:
Զգուշորեն օգտագործեք անձեռոցիկը, որպիսի մաքրեք դեմքը, մինչ յուղի մնացորդներն ամբողջովին կմաքրեք: Ձեր մաշկն ավելի նուրբ և հարթ կդառնա:
Շաքարավազով սկրաբ
Չնայած նրան, որ շաքարավազը վնասակար է օրգանիզմի համար, այնուամենայնիվ այն կարող է տոնիզացնել մաշկը և հեռացնել բծերը: Քանի որ մաշկը չի յուրացնում գլյուկոզան, շաքարավազը կօգնի դարձնել մաշկն ավելի հարթ:
Ինչ անել.
Խառնեք շաքարավազի և ձիթայուղի, կամ նշի յուղի հավասար մասեր: Նաև կարող եք ավելացնել որևէ եթերային յուղ:
Մաշկի մահացած բջիջներից ազատվելու համար մաշկը 2 րոպե մերսեք սկրաբով: Լվացեք գոլ ջրով և մի քանի րոպե անց կտեսնեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը