Այս ախտանիշները շատերի մոտ են հանդիպում ու շատ հաճախ, սակայն դրանք մի անտեսեք․ դա կարող է նշանակել, որ․․․

Երիկամները մարդու կարևորագույն օրգաններից մեկն են։ Երիկամների գլխավոր ֆունկցիան է՝ օրգանիզմից ավելորդ հեղուկը և վնասակար մնացորդները դուրս բերելը։ Մարդու կյանքի համար չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել երիկամների հետ կապված առողջական խնդիրներին։

Симптомы болезни почек | STENA.ee

Ահա թե որոնք են երիկմաների հիվանդությունների մասին վկայող առավել տարածված նշանները։

Մեջքի ցավ

Առաջին հերթին պիտի իմանաք, որ երիկամների և մեջքի ցավը միմյանցից տարբերելը դժվար է, սակայն երիկամների ցավը, որպես կանոն, ավելի խորն է և զգացվում է մի քիչ բարձր հատվածում՝ կողերին մոտ, մինչդեռ մեջքի մկանային ցավերը, որոնք կապված են տրավմաների հետ, ավելի ցածր հատվածում են լինում։ Երիկամների ցավի պատճառ կարող են լինել ինֆեկցիաներն ու քարերի առկայությունը։ Այնուամենայնիվ, կան երիկամային ցավերի բազմաթիվ այլ պատճառներ։

Եթե գիշերը հաճախ եք արթնանում՝ պետքարան գնալու համար, զգում եք դիսկոմֆորտ 

Какие бывают болезни почек: симптомы и лечение у женщин и мужчин ...

Մաշկի ցան/քոր

Երիկամները հեռացնում են արյան մեջ եղած վնասակար մնացորդները։ Երբ երիկամները սխալ են աշխատում, արյան մեջ մնացորդների կուտակումները կարող են ուժեղ քոր առաջացնել։

Այտուցվածություն

Վատ գործող երիկամները չեն կարող օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, որը կուտակվում է ոտքերում, ձեռքերում, դեմքի մեջ։

Հոգնածություն

Առողջ երիկամներն արտադրում եմ հատուկ հորմոն, որը թթվածին է մատակարարում արյան բջիջներին։ Եթե երիկամները պատշաճ չեն գործում, դրանք հորմոն չեն արտադրում։ Ի դեպ, սա կարող է դառնալ սակավարյունության պատճառ։

Если у вас эти симптомы, проверьте почки - МК Волгоград

Պարզ խորհուրդներ՝ երիկամների առողջությունը պահպանելու համար․

  • շատ հեղուկ օգտագործեք
  • առողջ սնվեք
  • հետևեք արյան ճնշմանը
  • զերծ մնացեք ծխախոտից և ալկոհոլից։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: