Ալոեն և վարունգն այն բաղադրիչներն են, որոնք դեմքի մաշկի համար հրաշքներ են գործում: Ալոեն ներթափանցում է մաշկի բոլոր շերտերի մեջ՝ ապահովելով վիտամինների յուրացումը, որոնք կարևոր են դեմքի առողջ տեսքն ապահովելու համար: Այն նաև թույլ է տալիս ավելի արագ ազատվել սպիերից և վերքերից:
Վարունգի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ A, C և E վիտամիններ, որոնք շատ օգտակար են մաշկի համար:
Ահա թե ինչ է անհրաժեշտ.
ալոեի տերև՝ որքան հաստ լինի այն, այդքան ավելի լավ
կես վարունգ
Ինչպես պատրաստել բուժիչ քսուքը.
Սկզբում անհրաժեշտ է հանել ալոեի մեջի գելը: Լվանալ վարունգը և հեռացնել սերմերը:
Միացնել երկու բաղադրիչները, մանրացնել և 3 ժամ պահել սառնարանում:
Կիրառման եղանակ.
Քնելուց առաջ լվանալ դեմքը օճառով և գոլ ջրով:
Չորացնել դեմքը փափուկ սրբիչով և քսել դիմակը:
Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր կամ մի քանի ժամ:
Լվանալ գոլ ջրով:
Կատարել այս պրոցեդուրան շաբաթական 3 անգամ, և շատ կարճ ժամանակահատված անց կնկատեք մեծ ակնհայտ փոփոխություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը