90 տարեկանում Նորման կորցրեց ամուսնուն: Իսկ մի քանի օր անց իմացավ, որ ինքը քաղցկեղով հիվանդ է: Սակայն կինը հրաժարվեց վիրահատությունից և հետագա քիմիաթերապիայից: Դրա փոխարեն նա որոշեց ճանապարհորդել ողջ ԱՄՆ-ով: Նորման ասաց.
—Ի՞նչ բուժում: Ես 90 տարեկան եմ: Ես գնում եմ:
Ասաց և արեց:

Նորմայի երեխաներն ապրում էին տեղաշարժվող ֆուրգոնում, և երբ կինը նրանց ասաց իր մտահղացման մասին, նրան աջակցեցին:
Այդպես 90 ամյա կինը՝ ընտանիքի հետ միասին, մեկնեց ողջ երկրով ճանապարհորդելու: Նա դիսկոմֆորտ կամ ցավեր չէր զգում: Թվում էր, թե քաղցկեղը նահաջել է:

Երբ Նորմայի բժիշկները տատիկի երեխաներին մեղադրեցին՝ ասելով, որ նրանք անպատասխանատու են, որդին պատասխանեց.
—Նա ինքն է ընտրել իր բուժվելու մեթոդը: Եվ այն բավականին հաջողված է:
Փոքրիկ ուրախ տատիկը շրջում է բոլոր նահագներում՝ կյանքը լցնելով նոր տպավորություններով:

Նրա համար ամենաանմոռանալի պահն էր օդապարիկով թռիչքը:

Երբ Նորմային նստեցնում էին մեջը, նա անդադար ծիծաղում էր:

Կինը զբոսնեց ԱՄՆ-ի բազմաթիվ ազգային այգիներում, սարեր տեսավ, նույնիսկ մասնակցեց հնդկացիների միջոցառումներից մեկին: Եվ ոչ մի անգամ ոչ ոք չզգաց, որ տատիկը հիվանդ է:

Նորման մեզ բոլորիս մի խորհուրդ է տալիս.
—Ինչ էլ լինի, ուղղակի շարունակեք ապրել: Դա այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: