85 ամյա տատիկն այնպիսի անսովոր հարցում էր ուղարկել, որ Google ընկերությունը պատասխանել էր իրեն

Մեր ծնողները, տատիկներն ու պապիկները օգտվում են համակարգիչներից, սմարթֆոններից և գաջեթներից: Սակայն ոմանք այդքան էլ վստահ չեն անում դա, ինչը ժամանակ առ ժամանակ մեզ զավեշտալի է թվում: Հավանաբար մեզանից շատերն են բացատրել մեր մեծերին, թե ինչպես ինչ-որ բան կարգավորել, անջատել կամ միացնել համակարգիչով:

Շատ բաներ նրանք չգիտեն, բայց հաճախ մենք նրանցից սովորելու բան ենք ունենում: Դրա ապացույցն է մի 85 ամյա տատիկ, ով Google-ին շատ սիրալիր կերպով՝ «Դուք»-ով  էր դիմել, և Google ընկերության ներկայացուցիչները չէին կարողացել զսպել պատասխան զգացմունքները:

Ամեն ինչ այսպես էր եղել. երիտասարդը՝ Ջոն անունով, միացրել էր իր 85 ամյա տատիկի համակարգիչը և տեսել, որ նրա որոնողական հայտն այսպիսի տեսք ունի.

-Խնդրում եմ, թարգմանեք այս հռոմեական թվերը. MCMXCVIII: Շնորհակալ եմ:

Ջոնին այնքան էր զվարճացրել տեսածը, որ որոշել կիսվել սոցցանցի իր էջում:

Նրա գրառումը հայտնի դարձավ: Բոլորը սիրով էին արձագանքում, տատիկին ողջույններ էին ուղարկում, ով դարձել էր բրիտանական սիրալիրության մարմնավորումը:

Ջոն Բենի տատիկի մասին իմացան նաև Google-ի բրիտանական մասնաճյուղում: Եվ պաշտոնական պատասխանն իրեն երկար սպասել չտվեց:

Թարգմանություն.

-Բենի սիրելի տատիկ: Հուսյ ունենք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք միլիոնավոր որոնողական հայտեր ենք ստանում, բայց հենց ձեր հայտը ստիպեց մեզ ժպտալ: Այո, ի դեպ, պատասխանն է՝ 1998: Շնորհակալ ենք ՁԵԶ:

 

Like this post? Please share to your friends: