
Ինչպես տեղեկացնում է Hindustan Times-ը, Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի 74-ամյա բնակչուհին, ով հղիացել է արհեստական բեղմնավորման մեթոդով, 2 աղջիկ է լույս աշխարհ բերել:
Բժիշկները հայտնել են, որ կինը երեխաներին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով:
Մոր և երեխաների վիճակը գնահատվում է դրական, սակայն կինը երեխաներին կաթով չի կերակրի. նրանք կաթ կստանան դոնորական բանկից: