Ամուսնուս հետ համատեղ կյանքի առաջին օրվանից երազել ենք աղջիկ ունենալու մասին: Սակայն ճակատագիրը մեզ երկու որդի պարգևեց: Մենք կյանքից շատ ենք սիրում նրանց, բայց չէինք դադարում աղջիկ ունենալու մասին երազել: Բժիշկներն ինձ արգելում էին երրորդ անգամ ծննդաբերել:
Ես ու ամուսինս երկար մտորումներից հետո որոշեցինք աղջիկ որդեգրել: Մի քանի ամիս անց ստացանք դրա համար թույլ տվություն, նախապատրաստեցինք փաստաթղթերը և սկսեցինք որոնել մեր դստրիկին:
Այդ ընթացքում ընկերուհիս երեխա ունեցավ: Երբ գնացինք նրան շնորհավորելու, իմացանք, որ նույն պալատում մի կին աղջիկ է ունեցել, սակայն երեխայի մի ոտքը մյուսից կարճ է, դրա համար էլ մայրը հրաժարվել է նրանից:
Երեկոյան եկավ ամուսինս, և երբ նրան պատմեցի ամեն ինչ, նա ուղղակի լռեց: Իսկ հաջորդ օրը հաղորդագրություն ուղարկեց.
«Արի գնանք երեխային տեսնելու»:

Հիվանդանոցում մեզ սկզբում չէին ուզում թույլ տալ մտնել երեխայի մոտ, սակայն երբ իմացան մեր այցի նպատակը, փոխեցին վերաբերմունքը:
Աղջնակը թույլ էր, միայնակ պառկած և…այնքան հարազատ…
Ամուսինս, ով միշտ տարբերվել է սառնասրտությամբ, չկարողացավ զսպել արցունքները: Մենք հասցրեցինք հիվանդանոցից նրան տուն բերել, որ նա նույնիսկ մի օր չանցկացնի մանկատանը: Հենց այն նույն բուժքույրը, ով սկզբում թույլ չէր տալիս ներս գնալ, ինձ հուզված ասաց.
-Շնորհակալ եմ:
Այսօր մեր աղջիկը դարձավ 7 տարեկան եմ: Ես ու ամուսինս օրեցօր համոզվում ենք, որ ճիշտ ենք վարվել: Նրա համար հատուկ կոշիկներ ենք պատվիրում, որպիսի ոտքերի երկարության չնչին տարբերությունը չզգացվի, և մեր աղջիկը հանգիստ քայլի: