7 կախարդական բան, որ տեղի է ունենում ճիշտ հարաբերություններում

Հաճախ դու ինքդ էլ չգիտես, որ սխալ հարաբերությունների մեջ ես…մինչև չես գտնում ճիշտ հարաբերությունները: Ահա ինչպիսին են դրանք.

1.Հեշտ են

Իհարկե, հարաբերությունները ջանքեր են պահանջում, բայց եթե դու ճիշտ հարաբերությունների մեջ ես կայացած, ապա այդ ջանքերը նկատելի չեն: Ձեզ համար միասին լինելը բնական է, դուք նույնիսկ չեք պատկերացնում, որ կարող է այլ կերպ լինել, կարող եք այլ մարդու կողքին լինել:

2.Վեճից հետո դուք ավելի եք մտերմանում և համոզվում, որ ուզում եք հարթել հարաբերությունները:

3.Դու ավելի վստահ ես դարձել կյանքի բոլոր ոլորտներում: 

Երբ ճիշտ մարդու ես հանդիպում, քեզ սիրված ես զգում, այդ ժամանակ փոխվում է կյանքդ: Ոչ միայն անձնականդ, այլև բոլոր ոլորտներն են բարելավում:

4. Հարմարավետությունն ավելի գրավիչ է դառնում, քան կիրքը

Անշուշտ, բոլոր հարաբերություններում երկուսն էլ հարկավոր է, բայց ճիշտ մարդու կողքին հասկանում ես, որ հարմարավետությունն ու միմյանց համապատասխան լինելը հազվադեպ է հանդիպում:

5.Դու բուժում ես քո մանկական տրավմաները:

Ճիշտ հարաբերություններում ամենգլխավոր զգացումը՝ անվտանգության զգացումն է: Դա քեզ օգնում է աշխատել մանկական տրավմաների ուղղությամբ:

6.Դու սկսում ես վստահել կյանքին:

Երբ ճիշտ որոշումներ ես կայացնում, հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես, և ամեն ինչ լավ կլինի, այս անգամ ամեն ինչ կստացվի:

7.Դու ձեռք ես բերում երջանկություն: Նույնիսկ որոշակի հանգստություն և բավարարվածություն: Դու մշտապես երջանիկ ես, նույնիսկ երբ զուգընկերդ այդ պահին կողքիդ չէ:

 

Like this post? Please share to your friends: